Փոքր դերերի անվրեպ դերակատար է Աբրահամ Սարգսյանը, որը թատրոնում աշխատում է մոտ 50 տարի: Բնածին տարերքով ստեղծագործող է նա, մեղմ, բարի, սակավախոս, իր հնարավորությունների շրջանակում չափազանց բարեխիղճ:
Ոչ մեծ դերերի կողքին` Ալեքսանդր (‹‹Բաղնիքդ անուշ››), Ռենե (‹‹Սիլվա››), թղթակից (‹‹Սեր աստղերի տակ››), Պադրե Բազիլիո (‹‹Այս կինն իմն է››), Վարժապետ (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Մոդ (‹‹Հնարամիտ կանայք››), Ոստիկանապետ (‹‹Թուլակազմը››), Արմենակ (‹‹Բախտավոր մարդիկ››), Աբրահամ Սարգսյանը խաղում է նաև պատասխանատու դերեր` Հիստանդուս (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Պատատյաս (‹‹Պահանջվում է ստախոս››), (‹‹Էսպես մինչև երբ±››), Պրոֆեսոր (‹‹Գնա մեռի, արի սիրեմ››), Ակոբ (‹‹Խանումի արարքները››) և հատկապես Նահապետ
(‹‹Ուշ լինի, նուշ լինի››) ի հայտ բերելով դերասնական հետաքրքիր դրսևորումներ և երգչական կարողություն: |