Երևանի օպերետային թատրոնի հիմնադրման օրը (1942թ հունիսի 22), Ռ. Նելսոնի ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետի բեմադրության համար Ալեքսանդր Շաքարյանի բեմանկարչությունը ճակատագրական եղավ տակավին երիտասարդ նկարչի համար և նրա հետագա գործունեությունը ընդմիշտ կապվեց թատրոնի հետ:
1942-1966թթ ժամանակաընթացքում Ա. Շաքարյանը ձևավորեց 10-ից ավելի ներկայացումներ` մեծ մասը օպերետներ և մյուզիքլներ էին, բոլորն էլ լայնամասշտաբ, բարձրավարկ, մայրաքաղաքային:
Տաղանդավոր բեմադրիչը մի քանի տարի եղել է երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր նկարիչը: |