Աչքի ընկնող ստեղծագործողներից է թատերական աշխարհին արդեն բավականին հայտնի արտիստ Արամ Հովհաննիսյանը:
Նա աշխատել է տարբեր թատրոններում, հենց սկզբից ընտրելով դրամատիկ ուղղություն:
Ինքնատիպ է Արամ Հովհաննիսյանը, բազմակողմանի զարգացած, բարձր կուլտուրայով զինված, համակրելի և, որ ամենագլխավորն է, հանգիստ, հանդարտ, կշռադատված, կիրթ շարժուձևով:
Երաժշտական կոմեդիայի թատրոնում Արամը խաղաց մի քանի դերեր և ապացուցեց, որ օժտված է նաև բարձր ճաշակով, արվեստագետի նուրբ զգացողությամբ, հմտությամբ:
Բազմաբնույթ դերերի մարմնավորող է Արամ Հովհաննիսյանը և ամենուր հետաքրքիր մեկնաբանությամբ, հավաստի՝ Բենժամին՝ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Միքայել՝ (‹‹Ազգային գործիչը››), Ագիս՝ (‹‹Պահանջվում է ստախոս››), Կիպար՝ (‹‹Պաղտասար աղպար››), Մասիսյանց՝ (‹‹Խաթաբալա››), Ալեքսանդր՝ (‹‹Քնքուշ սրտից պատուհաս››) և այլն:
Արամը Հովհաննիսյանը հետզհետե ավելի կազմակերպեց և շնորհիվ իր աշխատասիրության՝ թատրոնում գրավեց առաջնակարգ տեղերից մեկը:
Արամ Հովհաննիսյանը մեր բեմի այն դերասաններից է, ով իր բոլոր դերերում՝ մեծ թե փոքր, դասական թե ժամանակակից, վրիպել չգիտե և միշտ կարողանում է գտնել ու բացահայտել կերպարի ամենաէական հատկանիշները:
Նույն ոգևորությամբ և պատասխանատվությամբ շնորհալի դերասանն այսօր աշխատում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: |