Նշանավոր երգիչ Արմենակ Տեր-Աբրահամյանը երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից է, նրա խաղացանկի երաժշտական ներկայացումների և օպերետների հերոսների փայլուն կատարողը:
Տաղանդավոր երգիչը որպես մենակատար օպերային թատրոնում դրսևորել էր իր արտիստական և բեմական լայն հնարավորությունները և մասնակցել էր 1939թ. Մոսկվայում կայացած հայ արվեստի առաջին տասնօրյակին:
Բեղմնավոր է եղել Արմենակ Տեր-Աբրահամյանի գործունեությունը երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նա մասնակցել է թատրոնի առաջին ներկայացմանը` Նելսոնի ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետում` կատարելով թագավորի դերը:
Թատրոնի պատմության էջերից են նաև Տեր-Աբրահամյանի անձնավորած Սաքոն (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Ֆերրին (‹‹Սիլվա››), Ռաջան (‹‹Հրո քրմուհի››) և այլ դերակատարումներ: |