Հռչակավոր կոմպոզիտոր և թավջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ: Նա առաջինն էր Տիգրան Չուխաջյանից հետո, որ դարձավ հայ օպերետային ժանրի հիմնադիրը:
Նա մեզանում առաջինն էր նաև, որ օպերետներ և երաժշտական կատակերգություն ստեղծեց ժամանակակից թեմաների վրա` ‹‹Երջանիկ օր›› և ‹‹Հին հիվանդություն››, սակայն նրա լավագույն ստեղծագործությունները եղան ‹‹Ատամնաբույժն արևելյան›› և ‹‹Ուշ լինի, նուշ լինի›› օպերետները:
Ունկնդիրը սիրեց նրա վառ մեղեդային երաժշտությունը և պատահական չէ, որ դրանք մինչև օրս հնչում են թատրոնի բեմից:
Թատրոնի խաղացանկը աստիճանաբար հարստացել է Արտեմի Այվազյանի ‹‹Աշուղ Մուրադ››, ‹‹Քաջ Նազար››, ‹‹Կապկալ թամաշա››, ‹‹Վարինկի վեչերը›› և ‹‹Սեր աստղերի տակ›› օպերետներով և երաժշտական կատակերգություններով:
Հայ երաժշտական թատրոնի և հատկապես երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում հատկապես Արտեմի Այվազյանի և` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի (1944-1947), և որպես փայլուն օպերետների ու երաժշտական կատակերգությունների հեղինակի գործունեությունը: |