Ինչպես բնորոշ է դերասաններից շատերին` Ժակն էլ ունեցավ դեգերումներ` թատրոնից թատրոն տեղափոխվելու մոլուցք, որն անշուշտ, իր բացասական հետքը թողեց նրա ստեղծագործական ճակատագրի վրա:
Թեպետ մեծ ընդհատումներով, սակայն երաժշտական կոմեդիայի թատրոնում Ենգիբարյանն ունեցավ հետաքրքիր դերակատարումներ, նաև նշենք, որ 1957 թվականին երգել է թատրոնի երգչախմբում:
Պատասխանատու դերերից առանձնացնենք մի քանիսը` Բելյարդո (‹‹Պարերի ուսուցիչ››), Սաքո և Քյոխվա Օհան (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Կոմս (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Զորավար Բաղիշ (‹‹Պըլը-Պուղի››), Սանասար (‹‹Փարիզեցի փեսան››), Երիտասարդ հայր (‹‹Որտե±ղ է այս փողոցը, որտե±ղ է այս տունը››), Հարրի (‹‹Իմ չքնաղ լեդի››), Ֆիլշ (‹‹Երեք գռոշանոց օպերա››), Ալիկ Պուլաև (‹‹Երեք ուսանողներ էին››), Իգոր (‹‹Ժամանակավոր բնակիչը››) և այլն:
Ժակ Ենգիբարյանին այսօր հանդիսատեսը կարող է դիտել մի շարք դերերում` Իշխան Փանդիաշվիլի (‹‹Խանումի արարքները››), Ֆերեկիս (‹‹Պահանջվում է ստախոս››), հարևան (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››): |
 |
|