Թեպետ մի քանի տարի է, ինչ երաժշտական կոմեդիայի թատրոնում է Լուսինե Արշակյանը, սակայն հասցրել է տասից ավելի դերեր խաղալ և դառնալ հանդիսատեսի սիրելին:
Իրեն հանձնարարված փոքրածավալ դերերը Լուսինեն կարողացել է դարձնել ուշագրավ`գործի դնելով բեմական իր շնորհը:
Ուշագրավ են նրա Լալան ‹‹Մեր տան տերերը››, Սոֆիկը ‹‹Ազգային գործիչը››, Ֆիսան ‹‹Երջանկությու որոնելիս››, Մարթան ‹‹Պաղտասար աղբար››, Մանուշակը ‹‹Չարենցի ուղղիչ տունը››, Ջուլիկը ‹‹Էսպես մինչև ե±րբ›› և առանձնապես ‹‹Խաթաբալայի›› Մարքրիտը, որը երիտասարդ դերասանուհու ստեղծագործական կյանքի մեծ նվաճումն է: |