Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
 

Գ. Սունդուկյանի թատրոնում բազմաթիվ կերպարներ մարմնավորած դերասան էր Նորայր Գևորգյանը, երբ հրավիրվեց երաժշտական կոմեդիայի թատրոն:

Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի մեծանուն ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, նա խաղընկեր է եղել Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Դավիթ Մալյանին:

Իր բեմական գործունեության 60 տարվա ընթացքում Նորայրը խաղացել է հարյուրավոր դերեր, իսկ երաժշտական կոմեդիայի թատրոնում նրա ստեղծած դերերը` Փանոս (‹‹Իմ զոքանչը››), (‹‹Կորսված նամակ››), (‹‹Խելահեղ օր››), Բարթեմ (‹‹Շողոքորթըն››), Տեր հայր (‹‹Էսպես մինչև երբ››), Աթենացի (‹‹Լիսիստրատե››), Փառնակ (‹‹Արդյոք ովքեր են››), Տերտեր (‹‹Չարենցի ուղղիչ տունը››) թատրոնի պատմության հետաքրքիր էջերից են:

Բարձր պրոֆեսիոնալիզմի տեր դերասան է Նորայր Գևորգյանը, ինչը և փոխանցում է իր երիտասարդ խաղընկերներին:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates