Նվարդ Ալիխանյանը պատկանում է թատրոնական այն սերնդին, որն իր արվեստի զարգացման ու հատկապես օպերետային ժանրի ճանաչողականության համար պարարտ հող է գտել Անդրկովկասում: Նրա արտիստական ակնառու ձիրքը, Կոմիտասի ուշադրությանն արժանացած հաճելի ձայնը, գրավիչ արտաքինը` առանձնապես լայն դրսևորում են ստացել Դոնի-Ռոստով քաղաքում` 1924-1933 թվականներին գործող հայկական օպերետային թատրոնում:
Նվարդ Ալիխանյանը եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմադիրներից մեկը ու հաջողությամբ հանդես է եկել Սիլվայի (‹‹Սիլվա››), Օդետտայի (‹‹Բայադերա››) և Ներայի (‹‹Հրո քրմուհին››) բարդ երաժշտական դրամատիկական կերպարների անձնավորմամբ:
Այնուհետև առաջացած տարիքի պատճառով նա անցել է հիմնականում բնութագրական-երաժշտական դերերի, որոնցից Շողիկը (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Նազլուն (‹‹Կարինե››), Պայծառը (‹‹Աղբյուրի մոտ››), Խաթունը (‹‹Մեծ հարսանիք››), Պարասյան (‹‹Տրեմբիտա››), Օլիվիան (‹‹Տասնմեկ անհայտներ››), տիկին Թոփչիբաշևան (‹‹Կապկազ թամաշա››), Ջահանը (‹‹Արշին մալ-ալան››) և շատ այլ դերակատարումներ համարվել են թատրոնի մնայուն հաջողություններից:
Հայկական տարբեր թատրոններում խաղացել է շատ դերեր, եղել է Օթելլո-Փափազյանի Դեզդեմոնան, 1922 թվականին Երևանում հանդես է եկել Անուշի դերերգի կատարմամբ` Սարո-Շարա Տալյանի հետ: |
 |
 |
| Օդետա՝ ‹‹Բայադերա›› |
| |
 |
Փառանձեմ `
‹‹Հին հիվանդություն›› |
|