Երևանի օպերային թատրոնի հիմնադրման պատմական օրը, 1942թ հունիսի 22-ին, Նելսոնի ներկայացման դիրիժորական նոտակալի մոտ կանգնեց Ռաիսա Սարկիսովան:
Թեպետ հարատև չեղավ նրա հտագա գործունեությունը օպերային ժանրում, սակայն թատրոնի պատմության մեջ նրան էր վերապահված նորաստեղծ թատրոնի անդրանիկ ներկայացման առաջին դիրիժորը դառնալու պատիվը:
Շնորհալի արվեստագետի գործունեությունն այս թատրոնում եղավ ընդհատումներով, սակայն 1950թ նա նշանակվեց գլխավոր դիրիժոր:
Բացի դասական օպերետներից Ռաիսա Սարկիսովան ղեկավարել է նաև հայկական ժամանակակից երաժշտական գործեր: |