Անկեղծ ապրումի դերասան էր Ստեփան Հարությունյանը և շատ էր օրգանական նրա անկեղծությունը:
Նա երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ Գյումրիից 1965 թվականին, սակայն այնքան ընդգրկուն էր նրա դերացանկը եվ այնքան նշանակալից նրա ներդրումը, որ թվում է այս բեմում նա եղել է թատրոնի հիմադրման օրից:
Կատակերգական, բնութագրական, գրոտեսկային դերերից առանձնացնենք միայն մի քանիսը` Ֆալստաֆ ‹‹Վինձորի զվարճասեր կանայք››, Ֆետեկիս ‹‹Պահանջվում է ստախոս››), Մաթիաո ‹‹Երեք գռոշանոց օպերա››, Փչան ‹‹Սև վիշապ››), Սկոտ ‹‹Հնարամիտ կանանց արարքները››), Ֆերդինանդ ‹‹Չեմ վճարի››), Սանասար ‹‹Փարիզեցի փեսացուն››, Բանաստեղծ ‹‹Գլխի գինն է հիսուն միլիոն››), Փանոս ‹‹Իմ զոքանչը››, Փիլոյան ‹‹Տաքսի, տաքսի››, Ժորժ Դանդեն, Ժուրդեն ‹‹Քաղքենին ազնվական›› և այլն:
Ստեփան Հարությունյանի կյանքն ու գործունեությունը երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության հույժ հետաքրքրական էջերից են: |