Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը: Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով:
 |
Անհայտ կինը՝
‹‹Փիղը պարում է ›› |
| |
 |
Զերբինետ`
‹‹Սկապենի արարքները›› |
| |
 |
Գեներալ դամա՝
‹‹Վարինկի վեչեր›› |
| |
 |
Լիսենա՝
‹‹Պարերի ուսուցիչը›› |
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը` Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը:
Աշխատեց մեծերի հետ, գնահատվեց մեծությունների չափանիշներով, կանգնեց խոշորների շարքում:
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ` Սիմա (
‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››), Մարիետա (
‹‹Բայադերա››), Կոլոմբինա (
‹‹Վենետիկյան երկվորյակներ››), Լիքսենա (
‹‹Պարերի ուսուցիչը››), Նունուֆար (
‹‹Հին հիվանդություն››), Մարթա (
‹‹Ատամնաբույժն արևելյան››), Ժաննա (
‹‹Ռոզ Մարի››), Նատա (
‹‹Սոֆիկի սխալը››), Դիաննա (
‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Ռոզալյա (
‹‹Չանիտայի համբույրը››), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում:
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան (
‹‹Տիկին Միսիստրուին››): Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը (
‹‹Տաքսի-տաքսի››) և Սաթենիկը (
‹‹Իմ զոքանչը››): Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի:
36 տարի շարունակ նա թատրոն է բերել հարյուր հազարավոր հանդիսատեսների և այսօր էլ այդ ներկայացումը գնում է լեփլեցուն դահլիճներով: Սվետլանա Գրիգորյանը դարձյալ բեմում է, նրա համբավը տարածվել է համայն հայության շրջանակներում:
Հանդիսատեսն այսօր սիրելի դերասանուհուն կարող է տեսնել (
‹‹Իմ զոքանչը››), (
‹‹Չարենցի ուղղիչ տունը››), (
‹‹Մեր տան տերերը››) ներկայացումներում:
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների:
Օրերս Լոս-Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել
‹‹Ծիծաղի թագուհի›› տիտղոս: