Թատրոնի խաղացանկում շատ զբաղված դերասաններից է Վանիկ Մկրտչյանը, որի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով:
Չթվարկենք նրա մի քանի տասնյակի հասնող բոլոր դերերը, որոնք թատրոնի վերջին տասնամյակում արձանագրած հաջողությունների մի մասն են կազմում: Առանձնացնենք միայն մի քանիսը, որոնք ամբողջացնում են Վանիկ Մկրտչյանի ստեղծագործական կենսագրությունը:
Անրի Սովաժ (‹‹Թուլակամը››), Ժուան Գանգոռու (‹‹Այս կինն իմն է››), Պարոն Օրգոն (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Մարքիզ(‹‹Հյուրանոցի տիրուհին››), Բանաստեղծ (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Ռոբերտ (‹‹Արևը Ձեզ հետ››), Ջայլամ (‹‹Ախ, ներվեր, ներվեր››), Արշակ և Պապիկ (‹‹Շողոքորթըն››), Անդրե (‹‹Հանգուցյալը շրջում է քաղաքում››), և առանձնապես Քամիյ Շանտպիզ (‹‹Կասկածը կնոջ սրտում››), որը կարելի է դերասանի ամենահաջողված դերը համարել:
Այս ամենի հետ Վանիկ Մկրտչյանն ունի գեղեցիկ ձայն, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու երաժշտական ներկայացումներին: |
 |
|