Հայ հանդիսատեսին ծանոթ ու սիրելի անուն է դերասան Վարուժան Մանուկյանը:
Իբրև կատակերգական ժանրի արտիստ նա ինքնատիպ է, հարուստ դիմախաղով ու ճկունությամբ:
Նա Միկլեի ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››, Զոլոտնիկովի ‹‹Քնքուշ սրտից պատուհաս›› և հատկապես Լևոնի ‹‹Ատամնաբույժն Արևելյան›› դերակատարումներով հաստատել է իր ուրույն տեղը երաժշտական կոմեդիայի թատրոնում և ապացուցել, որ կատակերգական դերերի վարպետ կատարող է:
Որ Վարուժան Մանուկյանն օժտված է անխաուռն կոմիզմով, բնական է և ունի անմիջական հումոր ապացուցվեց` Բալզամինովի դերակատարմով, որի համար արժանացավ թատերական գործիչների միության ‹‹Արտավազդ›› ամենամյա մրցանակի:
Սիրված դերասանին նոր ճանաչում բերեցին նաև Թոթոլի՝ ‹‹Պարոն Բաբիկը և մյուսները›› և իմաստունի՝ ‹‹Չամուսնանաք պարոնայք... եթե կարող եք›› հյութեղ անձնավորումները:
|
 |
|