Երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության մեջ զգալի նշանակություն ունեցավ հայ տաղանդավոր գեղանկարիչ Խաչատուր Եսայանի բեմանկարչությունը, ինչը սկիզբ էր դրվել դեռևս թատրոնի հիմնադրման առաջին օրերից:
Խ. Եսայանի ձևավորած յուրաքանչյուր ներկայացման մեջ բեմանկարչությունը համապատասխանել է ռեժիսուրայի մտահղացումներին և անտեսելով նորաստեղծ թատրոնի թեմական տեխնիկայի պակասը, նա գործի է դրել բեմանկարչի իր տաղանդն ու հնարավորությունները և հասել է ցանկալի արդյունքի: |