Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով Պատանի հահնդիսատեսի թատրոնից (մինչև այդ նա ստեղծագործում էր Սունդուկյանի անվան թատրոնում), Խաչատուր Պոզոյանը դեր ստանալու սպասում գրեթե չունեցավ և միաժամանակ ներմուծվեց մի քանի ներկայացումներում:
Դա նախ և առաջ Թամարայի իրավունքներն իր ձեռքը վերցրած իշխան Փանդիաշվիլու բարեկամներից մեկի էպիզոդիկ դերն էր երաժշտական կոմեդիայում: Կատակերգական վիճակներին հակված այս դերում, դերասանը զուսպ էր ու չափավոր, երբեք չէր կրկնում, թեկուզ ծիծաղաշարժ, բայց գտնված նույն ձևը: Դերասանի համար գովելի հատկություն է, ինչը և զգացվեց Պոզոյանի հետագա դերակատարումներում: Չգերադասելով զավեշտական գույները, դրանով նա առավել սուր ու ցնցուն է դարձնում կեպարը:
Այդպիսին է նրա Հրանտ Փոլադյանը (): Նախ բեմ նետելով նրա ամբողջ լայնքով ձգվող հրշեջի կաշվեփողրակը, նա ներս է մտնում սրընթաց, մտնում է նկուղ և շարունակ կրկնելով ‹‹ցուրտ է, շոգ է...›› նույն բառերը. կատարում է իր ‹‹ազնիվ›› առաջադրանքը և խոշոր գումար շորթելով նույն արագությամբ դուրս է նետվում:
Պոզոյանը կերպարի բնավորության նուրբ ընկալմամբ ու անկեղծությամբ է խաղում Քեռի Վասիայի դերը՝ Ռոզովի պիեսում: Նրա հերոսը անմիջական է, բարի, հարևանների համար ցավող ու օգնության հասնող:
Սուր բնութագրական և լուրջ կերպար է նրա Բոինզովանսկուն (Ի. Կարաջալե ), որտեղ դերասանը խաղում է սկզբում շեշտված զսպվածությամբ, ապա բուռն պոռթկումով, ինչը բողոքի նրա արտահայտությունն է ընդդեմ ընտրախախտումների:
Խաչատուր Պոզոյանը յուրաքանչյուր դերակատարման համար կարողանում է գտնել հավաստի գույներ, հանդես է բերում դերասանական գնահատելի տվյալներ, ինչպես օրինակ՝ Հուսեինի () և Թաթիկյանի () համար: |