Երևանում օպերային թատրոն ստեղծելու գործում մեծ է եղել նշանավոր երաժշտագետ, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, կլարնետահար, համամիութենական մրցույթի դափնեկիր, թատրոնի առաջին տնօրեն Զավեն Վարդանյանի դետը:
Լենինգրադի կոնսերվատորիան ավարտելուց հետո Վարդանյանը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում և իր ուսանողներից շատերին ներգրավել թատրոնի նվագախմբում, որոնցից շատերը հետագայում դարձել են նշանավոր երաժիշտ-կատարողներ:
Մինչ թատրոն գալը Զավեն Վարդանյանը եղել է հայֆիլհարմոնիայի տնօրեն, Արվեստի վարչության պետ և կազմակերպչական իր ողջ ընդունակությունները ներդրել է նորաստեղծ թատրոնի առաջընթացի զարգացմանը:
Նա հեղինակ է օպերային լիբրետոների և բնականաբար նպաստել է նորաստեղծ օպերային թատրոնի ժանրային ուղվածությանը և սկզբունքորեն հետևել է թատրոնի կոչմանը` բեմ հանելու միայն օպերետներ և երաժշտական կատակերգություններ: |