Փրայմ Թայմ

ՓՐԱՅՄ ԹԱՅՄ
Մյուզիքլ առանց ընդմիջման

Մտահաղացումը՝ Միխայիլ Շվիդկոյի /ՌԴ/
Լիբրետոյի բեմական տարբերակն ու բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Լեպաժ /Կանադա/
Լիբերտոն՝ Ելենա Կիսելևայի /ՌԴ/
Լիբրետոյի թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Աննա Նինուա /Վրաստան/
Զգեստների նկարիչ՝ Տատյանա Պոպեսկի /Մոլդովա/
Բալետմեյստեր՝ Արինա Արարատյան
Խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Գևորգ Դավթյան
Պրոյեկցիայի անիմացիան՝ Մարիամ Մուրադյան

Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան, Անգելինա Անտարյան

Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ է թաքնված հեռուստաշոուների փայլուն դիմակի տակ։
«Փրայմ Թայմ»—շոու, որտեղ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։
Բայց կարո՞ղ է տաղանդը հաղթել այս անողոք խաղում։
Այս ներկայացման ընթացքում դուք պարզապես հանդիսատես չեք՝ դուք այս պատմության մասնակիցն եք։  Ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան՝ անակնկալ։ Եվ այս ամենը՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ, հզոր նվագախմբով ու տպավորիչ կատարումներով, որոնք կդարձնեն յուրաքանչյուր պահ անմոռանալի։ 

Իսկ վերջաբա՞նը… անհնար է կանխատեսել։

3 Մայիս Շաբաթ 19:00
3
Մայիս
Շաբաթ
19:00

Սիրային իրարանցում

ՍԻՐԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Կատակերգություն 2 գործողությամբ

Հեղինակ` Մարկ Կամոլետտի
Թարգմանությունը՝ Դավիթ Մուրադյանի

Բեմադրությունը` Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Անի Պետրոսյան
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի

Դերերում՝ Սաթիկ Հախնազարյան, Վարդան Կուղյանոսյան, Հասմիկ Վերդյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան:

 Ամուսինը, իմանալով, որ իր կինը գնում է մորն այցելելու, որոշում է օգտվել պահից և հրավիրում սիրուհուն: Սակայն կինը՝ Ժակլինը, կասկածելով, չի գնում: Ամուսինը պնդում է, որ իր մոտ գալիս է մտերիմ ընկերը՝ Ռոբերտը, Ժակլինի սիրեկանը, իսկ սիրուհու ծննդյան օրը հրավիրում է խոհարար՝ տոնական ընթրիք պատրաստելու:
Ստեղծված զավեշտալի իրավիճակներում յուրաքանչյուրը կրել է ոչ այն դերը, որը նախատեսել էր: Սա մի խճճված, բայց համեղ ֆրանսիական պատմություն է:

4 Մայիս Կիրակի 19:00
4
Մայիս
Կիրակի
19:00

Չորս պատճառ ամուսնության համար

ՉՈՐՍ ՊԱՏՃԱՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ

Հեղինակ՝ Ռիչարդ Բայեր

Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի

Դերերում՝ Ռուզան Գասպարյան, Արթուր Կարապետյան, Սիփան Զադոյան, Արսեն Ալբարյան:

Ներկայացումը երկու միայնակ մարդկանց մասին է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Նախկինում նրանք ընտանիքներով էին ընկերացել, իսկ այժմ միայնակ են : Նրանք փնտրում են նոր իմաստ ու գույն իրենց կյանքում: Սյուժեն զարգանում է այնպես, որ հերոսները միաժամանակ վիճում ու հաշտվում են, հիշում իրենց մահացած ամուսիններին, սակայն ի վերջո հասկանում են, որ իրար կարիք ունեն: Սա պատմություն է սիրո ու կարոտի մասին՝ այն մասին, թե որքան կարևոր է զգալ, որ դու միայնակ չես: Ներկայացումը լի է հումորով ու խորին հուզմունքով:

8 Մայիս Հինգշաբթի 19:00
8
Մայիս
Հինգշաբթի
19:00

Մորգանի խնամին

ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
Մյուզիքլ երկու գործողությամբ

Հեղինակ՝ Ալեքսանդր Շիրվանզադե

Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսոր` Շուշան Գևորգյան
Կոմպոզիտոր` Արամ Սաթյան 
Դիրիժոր` Կարեն Լավչյան
Գլխավոր խմբավար` Շուշան Հովհաննիսյան
Նկարիչ` Վահագն Թևանյան
 Զգեստների նկարիչ` Մերի Սարգսյան
Պարերը` Գագիկ Կարապետյանի
Երգերի տեքստերը` Վահունի Հովակիմյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան

Դերերում՝ Վահագն Մարգարյան, Սաթիկ Հախնազարյան, Աշոտ Հակոբյան, Սոնա Մուրադյան/Արև Հակոբյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Զարուհի Խաչատրյան, Հայկազ Համբարձումյան, Գևորգ Դավթյան:

Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:

Երբեմնի մեծահարուստ Մինթոևը սնանկացել է ու հեղափոխությունից հետո հայտնվել Փարիզում։ Նրա որդին՝ Ժորժը, նրանից փող չստանալով, հորը խաբում է, թե շուտով ամուսնանալու է ամերիկյան բանկիր Մորգանի քրոջ դստեր հետ…

9 Մայիս Ուրբաթ 19:00
9
Մայիս
Ուրբաթ
19:00

Վերջին կանգառ

ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ

Հեղինակ և բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
Նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան


Դերերում՝ Արթուր Կարապետյան, Ռուզան Գասպարյան, Ռոբերտ Ղամբարյան, Անի Քոչարյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Աշոտ Հակոբյան, Արմեն Կարապետյան, Լաուրա Բաբայան

ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սիրային պատմություններ, նոր հանդիպումներ և ուրախալի պահեր, որոնք դառնում են ընտանիքի կյանքի բեկումնային պահերը։

10 Մայիս Շաբաթ 19:00
10
Մայիս
Շաբաթ
19:00

Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը

ԻՄ ԿԻՆԸ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ

Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Դարիո Ֆո                                                                                                                        Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի 

Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյան                                                                                            Նկարիչ՝ Նելլի Բարսեղյան                                                                                                       Երաժշտական ձևավորումը՝ Արմեն Մարգարյանի                                                                        Պարերը՝ Հարություն Թոփալիդիսի         

Դերերում՝ Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Մարգարիտա Խաչատրյան, Արև Հակոբյան, Զարուհի Խաչատրյան, Սերգեյ Ոսկանյան:

Գողը ներթափանցում է հարուստ իտալացի քաղաքական գործչի բնակարան՝ համոզված, որ այն երկար ժամանակով դատարկ է: Սակայն բնակարանի տերերը, յուրաքանչյուրը իր նպատակով, նախատեսել էին օգտագործել այն: Հուզիչ կրքեր, ամուսնական հարաբերություններ և անսահման հումոր…

 

 

11 Մայիս Կիրակի 19:00
11
Մայիս
Կիրակի
19:00

Գիշատիչների խնջույքը

ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ

Հեղինակ՝ Վահե Քաչա

Բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի

Դերերում՝  Իշխան Ղարիբյան, Արմեն Կարապետյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան

Յոթ բարեկամների տոնական երեկոն անսպասելիորեն վերածվում է մահվան ընտրության մղձավանջի։ Ապրելու իրավունքի համար պայքարը բացահայտում է մարդկային գիշատչական բնազդը, ցուցադրելով բարոյականության փլուզումն ու գոյատևման դաժան իրականությունը։

 

 

14 Մայիս Չորեքշաբթի 20:00
14
Մայիս
Չորեքշաբթի
20:00

Ծաղիկներ Էլջերնոնի համար

ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ

Հեղինակ՝ Դենիել Քիզ

Բեմադրությունը և բեմականացումը՝ Սամսոն Մովսեսյանի

Նկարիչ՝ Աննա Գրիգորյան

Դերերում՝ Արման Սիմիկյան,  Մարիամ Ղազանչյան, Սիփան Զադոյան, Սերգեյ Ոսկանյան

Գլխավոր հերոսը՝ մտավոր հետամնաց Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:

 

 

15 Մայիս Հինգշաբթի 20:00
15
Մայիս
Հինգշաբթի
20:00

Ինչպես չամուսնանալ

ԻՆՉՊԵՍ ՉԱՄՈՒՍՆԱՆԱԼ…
Էքսցենտրիկ կատակերգություն մեկ շնչով 

Հեղինակ՝ Միխայիլ Հեյֆեց
Թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի

Բեմադրիչ՝ Գոհար Փոքրիկյան
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան

Դերերում՝ Լարիսա Ղևոնդյան, Հասմիկ Մխիթարյան

Ի՞նչ խորամանկությունների միայն չի դիմի մայրն, որ դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի՝ իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։ 
Մայր և դուստր, համառորեն պայքարելով իրենց նպատակների համար, յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ ամեն փորձ այն շտկելու՝ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից…

16 Մայիս Ուրբաթ 20:00
29 Մայիս Հինգշաբթի 20:00
16
Մայիս
Ուրբաթ
20:00

Կմեռնեմ ուրբաթ երեկոյան

ԿՄԵՌՆԵՄ ՈՒՐԲԱԹ ԵՐԵԿՈՅԱՆ
կատակերգություն 1 գործողությամբ

Հեղինակ՝ Ալդո Նիկոլաի
Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի

Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Արեգ Միրիջանյան
Երաժշտական ձևավորումը՝ Արման Միրիջանյանի

Դերերում՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Զարուհի Խաչատրյան, Անի Քոչարյան:

Ամբողջ աշխարհի մայրերն արդյո՞ք բարի են։ Թե՞ կան նրանք, ովքեր սեր են տալիս՝ վերահսկելու համար։ Այս սուր, հեգնական ու հուզիչ կատակերգությունը բախում է մայրական մոլուցքն ու դստեր ազատության ծարավը։ Երբ դերերն խառնվում են, սկսվում է մի խաղ, որտեղ սերն ու մեղքը միասին են բեմում, իսկ ժպիտների հետևում թաքնված են վախեր ու ճշմարտություններ։
Պատմություն՝ ծիծաղաշարժ, ցավոտ և անչափ արդիական. կարո՞ղ է սերը վնասել։ Եվ կարո՞ղ է մեղավոր լինել նա, ով պարզապես չի ուզում մնալ մենակ։

17 Մայիս Շաբաթ 19:00
18 Մայիս Կիրակի 19:00
17
Մայիս
Շաբաթ
19:00

Երևան 20 24

ԵՐԵՎԱՆ  20  24
մյուզիքլ մեկ գործողությամբ

Երաժշտության և լիբրետոյի հեղինակ ՝ Քրիստ Մանարյան
Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի                                               

Նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան 
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա 
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան 

Դերերում՝ Հասմիկ Գևորգյան/Անժելա Պողոսյան, Արսեն Ալբարյան/ Աբել Վարդանյան, Վարդան Գևորգյան, Տաթևիկ Պետրոսյան, Զարուհի Խաչատրյան, Վահագն Մարգարյան, Լուսինե Արշակյան, Արման Սիմիկյան, Հարություն Մելիք-Բեկյան, Կարապետ Քարաջյան:

Վոկալ՝ Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան

Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:

«Երևան 20 24» մյուզիքլը պատմում է երիտասարդների մասին, ովքեր սիրո, ընկերության և փոխադարձ աջակցության միջոցով հաղթահարում են դժվարությունները։ Նրանց կյանքի պատմությունները հյուսվում են Երևանի գունեղ միջավայրում՝ հումորով, լավատեսությամբ և լուսավոր երաժշտությամբ։

21 Մայիս Չորեքշաբթի 19:00
21
Մայիս
Չորեքշաբթի
19:00

Ռևիզորը

ՌԵՎԻԶՈՐ
Կատակերգություն 2 գործողությամբ

Հեղինակ՝ Նիկոլայ Գոգոլ

Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի

Դերերում՝ Հարություն Մելիք-Բեկյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Վերդյան/Մարիամ Գրիգորյան, Բորիս Պեպանյան, Աշոտ Հակոբյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Վարդան Կուղյանոսյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան/Մարգարիտա Օքրոյան

Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:

Նիկոլայ Գոգոլի կատակերգությունը, որը ներկայացնում է փոքրիկ քաղաքի իշխանությունների ու բնակիչների սուտն ու բնույթը:

Մի օր քաղաք է ժամանում մի մարդ, որին բոլորը ընդունում են որպես ռևիզոր։ Վախենալով, իշխանությունները սկսում են հաճոյանալ նրան՝ թաքցնելով իրենց արատներն ու սխալները։ Միաժամանակ, գլխավոր հերոսը, որը չունի որևէ պաշտոնական իշխանություն, օգտագործում է իրավիճակը իր անձնական շահերի համար։ Ներկայացումը սուր սատիրա է, որը կոշտ կերպով քննադատում է բյուրոկրատիան ու հասարակության տրամաբանության բացակայությունը։

22 Մայիս Հինգշաբթի 19:00
22
Մայիս
Հինգշաբթի
19:00

Մահապատժի քրոնիկներ

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ
ըստ Գ.Գ. Մարկեսի  «Հայտարարված սպանության քրոնիկոն» վիպակի

Բեմադրությունը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Պարերը՝ Նարեկ Զոհրաբյանի
Վոկալի դասուսույց՝ Շուշան Հովհաննիսյան

Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Մարիամ Ղազանչյան, Լաուրա Բաբայան, Սիփան Զադոյան, Արև Հակոբյան, Արմեն Կարապետյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Նարեկ Զոհրաբյան:

Բոլորը գիտեին՝ նա կմեռնի։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։
Մի քաղաք, որտեղ պատիվը խոսքից բարձր է, և լռությունը՝ ուժեղ ճշմարտությունից։
Ներկայացում՝ անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին։
Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում այն։

24 Մայիս Շաբաթ 20:00
25 Մայիս Կիրակի 20:00
24
Մայիս
Շաբաթ
20:00

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը