Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը այս շենքում գործել է 1949-1974 թթ
 
Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։
Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։
1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։
Թատրոնի առաջին տնօրեն նշանակվեց
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
 
ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ
ՇԱՐԱ
ՏԱԼՅԱՆ
ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ
ԱՐՏԵՄԻ
ԱՅՎԱԶՅԱՆ
ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ
ԹԱԴԵՎՈՍ
ՍԱՐՅԱՆ
ԱՐԱՄ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԱՄ
ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻԶԱԲԵԼԱ ԴԱՆԶԱՍ
ԻԶԱԲԵԼԱ
ԴԱՆԶԱՍ
ՀԱՅԿ ԴԱՆԶԱՍ
ՀԱՅԿ
ԴԱՆԶԱՍ
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
ՎԱՐԴԱՆ
ԱՃԵՄՅԱՆ
ԷԴՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԷԴՎԱՐԴ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
ՎԱՐԴՈՒՀԻ
ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ

 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԱՏՈՎ (ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)
ԱԼԵՔՍԱՆԴՐ
ԿԱՐԱՏՈՎ
(ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)
ԱՐՄԵՆԱԿ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՐՄԵՆԱԿ
ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՐԱՄ ՍԱՎԵԼՅԱՆ
ԱՐԱՄ
ՍԱՄՎԵԼՅԱՆ


ՍՈՆՅԱ ԷՐԱՄՋՅԱՆ
ՍՈՆՅԱ
ԷՐԱՄՋՅԱՆ


ՌԱԻՍԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ (ՍԱՐԳՍՅԱՆ)
ՌԱԻՍԱ
ՍԱՐԿԻՍՈՎԱ
(ՍԱՐԳՍՅԱՆ)
ՆԱԴԵԺԴԱ ԱՐԱԶՈՎԱ
ՆԱԴԵԺԴԱ
ԱՐԱԶՈՎԱ


ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԱԶՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ
ԱՐԱԶՅԱՆ


ՑՈԼԱԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
ՑՈԼԱԿ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ


ԽԱՉԱՏՈՒՐ ԵՍԱՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ
ԵՍԱՅԱՆ


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱՔԱՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ
ՇԱՔԱՐՅԱՆ


ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՒՐԳԵՆ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ԱՐՈՒՏՉՅԱՆ
ՍԵՐԳԵՅ
ԱՐՈՒՏՉՅԱՆ
ՆՎԱՐԴ ԱԼԻԽԱՆՅԱՆ
ՆՎԱՐԴ
ԱԼԻԽԱՆՅԱՆ
ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԶԱՎԵՆ
ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ
ԿԱՐՊ
ԽԱՉՎԱՆՔՅԱՆ
Սրանք անուններ են, ովքեր երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադիրներն ու առաջատարներն են եղել և թողել են արժեքավոր ավանդներ: Նրանք զարգացրեցին օպերետային ժանրը, բարձրացրեցին նրա կուլտուրան:
 

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
1942թ., հունիս 22-23
Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941թ դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի ‹‹Հրե քրմուհի›› օպերետայի բեմադրությամբ, սակայն պաշտոնապես վարագույրը բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետով:
ԷԴՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Էդվարդ
Համբարձումյան

1962 թվականից թատրոնն անվանակոչվում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով:
Թատրոնի հիմնադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի վարչության պետ Զավեն Ղեվոնդի Վարդանյանը, գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվել են Շարա Տալյանի վրա, երաժշտական ղեկավար է դառնում Արտեմի Այվազյանը, գլխավոր դիրիժորի դժվարին գործը ստանձնում է Արամ Տեր-Հովհաննիսյանը, փորձառու արվեստագետ Թադևոս Սարյանը նշանակվում է գլխավոր ռեժիսոր:







ՀԱՅԿ ԴԱՆԶԱՍ
Հայկ Դանզաս`
Ռոմեո
Թատերական-երաժշտական աշխարհին հայտնի արվեստագետների հզոր խմբակի գլխավորությամբ հավաքագրվում է դերասանական ամուր կազմ` Մոսկվայից, Լենինգրադից, Թբիլիսիից, Բաքվից և հիմականում Դոնի-Ռոստովից, հրավիրվում են օպերետային ժանրի անվանի դերասաններ, որոնց կազմում էին Իզաբելլա և Հայկ Դանզասները, Ալեքսանդր Կարատովը (Կարապետյան), Արմենակ Տեր-Աբրահամյանը, Էդվարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Նվարդ Ալիխանյանը, Սոնյա Էյրամջյանը, Մարինա Սեդմարը, Մարտին Լուսինյանը, Տիգրան Այվազայանը, այնուհետև Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալլա Անդրիասայանը, Արտաշես Արևշատյանը, Սեդա Մարյանը, Նորայր Մնացականյանը, Գրիգոր Սիմոնյանը:

Արամ Տեր-Հովհաննիսյանի ջանքերով (որը միաժամանակ նաև խմբավարն էր) հավաքագրվում է մեծ երգչախումբ` օպերային թատրոնի, պետական երգչախմբի արտիստներից:
Նվագախմբի կազմում ընդգրկվում են ժամանակի անվանի երաժիշտներ, որոնցից շատերը հետագայում դարձան նշանավոր մենակատարներ:
ԻԶԱԲԵԼԼԱ ԴԱՆԶԱՍ
Իզաբելլա
Դանզաս`
Ջուլիետա
Արամ Տեր-Հովհաննիսյանը թատրոն բերեց դիրիժորների հրաշալի խումբ, որի մեջ առանձնանում էին Ռաիսա Սարկիսովան, Ցոլակ Վարդազարյանը և հատկապես Գուրգեն Կարապետյանը, որը հետագայում հռչակվեց Ուկրաինայում:
Մեծ էր նաև բալետային խումբը` կազմված պրոֆեսիոնալ պարողներով ու պարուհիներով և նրանց հարակից միմանսների մեծ խմբով, որը մասնակցում էր ներկայացումների զանգվածային տեսարաններին:
Միխայիլ Մոիսեևից հետո, երկար տարիներ գլխավոր պարուսույցն էր վաստակավոր արտիստ Անատոլի Լեբեդևը, որը հրավիրվել էր Երևանի օպերային թատրոնից:

Թատրոնն իր գործունեության առաջին իսկ շրջանից ունեցել է նկարիչների հզոր մի խումբ, որի ակտիվ աշխատանքի շնորհիվ թատրոնի բեմանկարչությունը` դեկորացիոն արվեստը դրվել է համապատասխան մակարդակի վրա` Միքայել Արուտչյան, Սերգեյ Արուտչյան, Ալեքսանդր Շաքարյան, Երվանդ Քոչար, Կարո Մինասյան, Աշոտ Միրզոյան, Իլյա Արբատով, հետագայում թատրոնի երկարամյա գլխավոր նկարիչներ Գրադիոն Գևորգյան, Գրիշա Սահակյան:


ԷՄՄԱ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Էմմա
Կարախանյան`
Ցելեստինա

Թատրոնի սկզբնական խաղացանկը, բնականաբար, կազմված էր դասական հեղինակների` Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Ֆրիմըլի, Դունաևսկու, Լեպինի և այլ կոմպոզիտորների գործերից: Ազգայինի պահանջը հետզհետե ավելի ու ավելի էր զգացվում, անհետաձգելի պահանջ էր դառնում հայկական օպերետների ստեղծումը:
Խաղացանկում տեղ են գտնում Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի հայտնի օպերետները, այնուհետև թատրոնի համար հատուկ գործեր են գրում Վարդան Տիգրանյանը, Վաղարշակ Կոտոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Եղիազարյանը և ուրիշներ:

Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատել և բեմադրությունների են հրավիրել ոչ միայն հայ ռեժիսորները` Լևոն Քալանթար, Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան, Վարդան Աճեմյան, Հովհաննես Կարապետյան, Տաճատ Վարդազարյան, Հրաչյա Ղափլանյան, Մանյա Ասլանյան, Վավիկ Վարդանյան, ալև հետաքրքիր բեմադրություններ են արել Ֆիլիպովը (Երևան), Պոպովը (Բուղարիա), Ալեգրովը (Մոսկվա), Խաչատրյանը (Ուկրաինա), Գամրեկելի (Թբիլիսի) և ուրիշներ:

 
Հ. Պարոնյանի ‹‹ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ››
ներկայացման մասնակիցները
1942թվական, նոյեմբեր
Նստած են ձախից`
ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ - Բեմադրող ռեժիսոր, թատրոնի առաջին գլխավոր ռեժիսոր
ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆ - Երաժշտության հեղինակ, թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար
ԷԴՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - Թափառնիկոս
Կանգնած են ձախից`
ՎԱՐՎԱՌԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ - Մարթա
ՄԱԹԵՎՈՍ ՍԱՆԱՄՅԱՆ - Թովմաս
ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ - Սոֆի
ՀԵՆՐԻ ԱՍԼԱՆՅԱՆ - Նիկո
 
   
‹‹ԽԵՂՃ ԻՈՆԱՖԱՆ››
Ներկայացման մի խումբ մասնակիցներ և թատրոնի
գեղարվեստական խորհրդի անդամներ
Թատրոնի երգչախումբը
Կենտրոնում`
ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ - թատրոնի առաջին գլխավոր ռեժիսոր
ԱՐԱՄ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - դիրիժոր, խմբավար
   
Թատրոնի երգչախումբը և
գեղարվեստական խորհրդի անդամները
Երաժշտական կոմեդիայի պետական
թատրոնի երգչախմբի հայրենադարձ անդամները
1947թվական

Կենտրոնում` խմբավար Վաղինակ Չաքմիշյան
   
‹‹ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ›› օպերետի
առաջին բեմադրության մասնակիցները
1942թ
Ձախից երկրորդը՝ բեմադրող ռեժիսոր ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ
կողքին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ
 
   
 
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates