Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
 
www.tezhler-resort.am
 
 
 
2016 թվականը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար հոբելյանական տարի է՝ թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
Ողջ տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների շրջանակներում ցուցադրվեցին մի շարք ներկայացումներ` նվիրված թատրոնի երախտավորներ՝ Վարդան Աճեմյանի, Արտեմի Այվազյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Թադևոս Սարյանի, Շարա Տալյանիհիշատակին: Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» և Ժ. Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշներ» ներկայացումներով:

 
Հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած հանդիսավոր հոբելյանական ծրագրով, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը

Երեկոյի ընթացքում հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել հոբելյանի առթիվ և թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել պետական պարգևներով` Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար:
Մասնավորապես, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանին, Վարուժան Մանուկյանին, Սաթիկ Հախնազարյանին, Նարինե Ալեքսանյանին, Ավո Խալաթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
     



Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates