Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
 
www.tezhler-resort.am
 
 
 
Երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծագործական հաջողություններն ու ձեռքբերումները վավերացվել են Երևանում, Հայաստանի քաղաքներում ու մարզերում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրաքում, Իրանում, Անգլիայում, ԱՄՆ-ում կայացած թատերական միջազգային փառատոներում:

1945թ նոյեմբերի 23-30-ի ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Լեբլեբիջի››, ( ‹‹Կարինե››), ‹‹Սիլվա›› ներկայացումներով թատրոնն առաջին անգամ մասնակցել է Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 25-ամյակին նվիրված թատերական արվեստի հանրապետական ստուգատեսին և շահել երկրորդ մրցանակ:

1947թ հունվարի 10-16-ին թատրոնը ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Մարիցա››, ‹‹Երջանիկ օր››, ‹‹Կարինե››, ‹‹Աշուղ Մուրադ›› և ‹‹Ռոզ Մարի›› օպերետներով մասնակցել է Հայաստանի Թատերական Ընկերության կողմից հայտարարված ‹‹Թատերական շաբաթ›› ստուգատեսին և իրավունք է ստացել մասնակցել Մոսկվայում կայանալիք համամիութենական ստուգատեսին:

1950թ մայիսի 4-10 ‹‹Անհանգիստ երջանկություն››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Աղբյուրի մոտ››, ‹‹Մորգանի խնամին››, ‹‹Կրկեսի իշխանուհին›› ներկայացումներով մասնակցել է երաժշտական թատրոնների համամիութենական ստուգատեսին, պարգևատրվել է ԽՍՀՄ Մշակույթի նախարարության և Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրերով:

1957թ նոյեմբերին Ե. Չարենցի ‹‹Կապկազ թամաշա›› ներկայացումով մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 30-րդ տարեդարձին նվիրված համամիութենական թատերական փառատոնին և ստացել 2-րդ կարգի դիպլոմ:

1967թ նոյեմբերին Ժ. Հարությունյանի ‹‹Գլխի գինն է հիսուն միլիոն›› հերոսական կատակերգությունով մասնակցել է Խորհրդային կարգերի հաստատման 47-րդ տարեդարձին նվիրված թատերական արվեստի փառատոնին, ուր ներկայացմանը և Ղազարի դերակատար վաստակավոր արտիստ Ալեքսանդր Հովհաննիսյանին շնորհվել է երկրորդ կարգի դիպլոմ:

1989թ կայացած թատերական ստուգատեսին մասնակցած Բ. Բրեխտի ‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր›› պիեսի բեմադրությունն արժանացել է հատուկ մրցանակի և դրամական պարգևի:

Թատրոնի հաջողությունների մասին են վկայում նաև ‹‹լավագույն կին դերակատար›› և ‹‹լավագույն տղամարդ դերակատար›› անվանակարգերի համար Ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի, Վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանի և Բորիս Պեպանյանի` Իրանում և Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոններում շահած հեղինակավոր մրցանակները, դերասան Վարուժան Մանուկյանի ստացած Թատերական Գործիչների Միության ‹‹Արտավազդ›› մրցանակը, երիտասարդ դերասան Լևոն Հովհաննիսյանին տրված լավագույն ‹‹Երիտասարդ դերակատար›› դիպլոմը:

2007թ` Սաթենիկ Հախնազարյանին շնորհվեց Հայաստանի Թատերական Գործիչների Միության ամենամյա ‹‹Արտավազդ›› մրցանակ:

2008թ դեկտեմբերին Լոս-Անջելեսում կայացած փառատոնի սահմանած ‹‹Ծիծաղի թագուհի›› տիտղոսը տրվեց ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին:

1998թ սեպտեմբերին Վրաստանի հանրապետության Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ միջազգային թատերական փառատոն ‹‹Ոսկե դիմակ›› խորագրով, որին մասնակցել են աշխարհի 12 երկրների 14 թատրոններ, այդ թվում Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից ժամանած թատրոններ:
Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Հ. Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնը ‹‹Լիսիստրատե›› ներկայացումով:
Միջազգային փառատոնի հանձնախմբի որոշմամբ ‹‹Ոսկե դիմակի›› ‹‹Դասական երկի լավագույն մեկնաբանման համար›› շահեկան մրցանակներից մեկը շնորհվել է ‹‹Լիսիստրատե›› ներկայացմանը:

2009թ փետրվարին կայացած ‹‹2008-X›› թատերական փառատոնում Մոլիերի ‹‹Չամուսնանաք, պարոնայք, եթե կարող եք›› ներկայացումը թատրոնին բերեց նոր դիպլոմ, վկայագիր և հուշանվեր:

2009թ փետրվարին կայացած ‹‹Արտավազդ-2009›› փառատոնի ‹‹Լավագույն ներկայացում›› մրցանակը տրվեց բեմադրության ռեժիսոր Երվանդ Ղազանչյանին:

2011 թվականին ‹‹ԱՐԵԳՆԱԶԱՆ›› ներկայացմանը շնորհվեց Արտավազդ մրցանակ ‹‹տարվա լավագույն երիտասարդական ներկայացում›› անվանակարգում, ռեժիսոր Շուշանիկ Գևորգյան:
 
 
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates