|
 |
|
| |
| ՄԵՐԻ ՇԱՀԲԱԶՅԱՆ |
Արդեն հիսուն տարի է ինչ ստեղծագործական հարուստ ու հետաքրքիր ճանապարհ անցած ու համբավ ձեռք բերած դերասանուհի է Մերի Շահբազյանը:
Առաջին դերը, որ մեծ հաջողություն բերեց` թատերական ինստիտուտից ուղղակի թատրոն եկած դերասանուհուն` Մայան էր ՙԾղնեթցի Մայան՚ օպերետում:
Առաջին ելույթը հուսադրող էր եւ իրավունք տվեց թատրոնի տնօրինությանը` Մերի Շահբազյանին ընդունել առաջնակարգ դերասանի կարգավիճակով:
Թատրոնում նա միակն էր, որ կանացի դերերից բացի հաջողությամբ խաղում էր նաեւ տղաների դերեր` Մաթե տղա (ՙԾղնեթցի Մայան՚), Ալյոշա (ՙՀրաշալի օր՚), Վանիկ (ՙՇշմեցուցիչ հարված՚):
Մերի Շահբազյանի մարմնավորած կենտրոնական դերերից առանձնացնենք մի քանիսը միայն, ուր լայն դրսեւորվում են դերասանուհու ճկունությունը, պարային ձիրքը` Ժոզեֆինա (ՙԵրազիկ՚), Սաթենիկ (ՙԵրեւանյան վարդերը՚), Օլգա (ՙՀրաշալի օր՚), Սոնա եւ Կեկել (ՙՀին Թիֆլիսում՚), Լաուրա (ՙԱյլոց համար հիմար, իրեն համար խելոք՚):
Մերի Շահբազյանը չափազանց հետաքրքիր է հատկապես բնութագրական դերերում` Վհուկ (ՙԿողպեքի գաղտնիքը՚), Ռոզ (ՙՉարշըլը Արթին աղա՚), Շուշո (ՙՓարիզեցի փեսան՚), Շողիկ (ՙՈւշ լինի-նուշ լինի՚), Ստասի (ՙՍիլվա՚), Շուգա (ՙՌոմեոն իմ հարեւան՚):
Նա այսօր էլ ստեղծագործում է մեծ եռանդով, ստեղծում է նոր դերեր: Մամուլը եւ հանդիսատեսը բարձր գնահատեցին նրա Խամփերիի եւ տատիկի դերակատարումները ՙԽաթաբալա՚ եւ ՙԽանումի արարքները՚ կատակերգություններում: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԺԱԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - Վաստակավոր արտիստ |
Ինչպես բնորոշ է դերասաններից շատերին` Ժակն էլ ունեցավ դեգերումներ` թատրոնից թատրոն տեղափոխվելու մոլուցք, որն անշուշտ, իր բացասական հետքը թողեց նրա ստեղծագործական ճակատագրի վրա: Թեպետ մեծ ընդհատումներով, սակայն երաժշտական կոմեդիայի թատրոնում Ենգիբարյանն ունեցավ հետաքրքիր դերակատարումներ, նաեւ նշենք, որ 1957 թվականին երգել է թատրոնի երգչախմբում:
Պատասխանատու դերերից առանձնացնենք մի քանիսը` Բելյարդ (ՙՊարերի ուսուցիչ՚), Սաքո եւ Քյոխվա Օհան (ՙՈւշ լինի-նուշ լինի՚), Կոմս (ՙՀյուրանոցի տիրուհին՚), Զորավար Բաղիշ (ՙՊըլը-Պուղի՚), Սանասար (ՙՓարիզեցի փեսան՚), Երիտասարդ հայր (ՙՈրտե±ղ է այս փողոցը, որտե±ղ է այս տունը՚), Հարրի (ՙԻմ չքնաղ լեդի՚), Ֆիլշ (ՙԵրեք գռոշանոց օպերա՚), Ալիկ Պուլաեւ (ՙԵրեք ուսանողներ էին՚), Իգոր (ՙԺամանակավոր բնակիչը՚) եւ այլն:
Ժակ Ենգիբարյանին այսօր հանդիսատեսը կարող է դիտել մի շարք դերերում` Իշխան Փանդիաշվիլի (ՙԽանումի արարքները՚), Ֆերեկիս (ՙՊահանջվում է ստախոս՚), (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), (ՙՀարուստի աղջիկը տգեղ չի լինում՚),: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՔԱՋԱԶՈՒՆ ԳՅՈՒՐՋՅԱՆ - վաստակավոր արտիստ |
Հայ բեմի տաղանդավոր դերասաններից է Քաջազուն Գյուրջյանը, որ բեմական գործունեությունը սկսելով Արտաշատի Ամո Խաչատրյանի անվան պետական թատրոնում, մեծ հաջողությամբ խաղացել է խաղացանկի բոլոր հերոսների դերերը եւ բախտ է ունեցել լինելու մեծանուն դերասաններ Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի խաղընկերը:
Դրամատիկական եւ հերոսական դերերի փայլուն մարմնավորող Գյուրջյանը, մեծ արագությամբ իրեն դրսեւորեց նաեւ երաժշտական կոմեդիայի ժանրում եւ իր վարպետությամբ առաջնակարգ դիրք գրավեց այս թատրոնում:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի պատմության փառավոր էջերն են կազմում Գյուրջյանի մարմնավորոծ Զամբախովը (ՙԽաթաբալա՚), Թադեն (ՙՇողոքորթըն՚) ուր դերասանը հանդես է բերում դերի խոր ըմբռնում, նրա շարժումները վերին աստիճանի կիրթ են, ձայնը` գերող: Նա երբեք չի դիմում էժանագին էֆեկտների:
Գյուրջյանի մեծագույն առավելութունը կերպարի հոգեբանության, նրա ներքնաշխարհի կուլտուրական դրսեւորումն է: Նրա լավագույն դերակատարումներից են նաեւ Արտաշ թագավորը (ՙՉարենցի ուղղիչ տունը՚), Տարոնը (ՙԳնա մեռի, արի սիրեմ՚), Տեր հայրը (ՙԷսպես մինչեւ ե±րբ՚), Աթենացին (ՙԼիսիստրատե՚), (ՙԿորսված նամակ՚) եւ այլն: Արտիստական իր բարձր պրոֆեսիոնալիզմով Քաջազուն Գյուրջյանը լավ օրինակ է երիտասարդ դերասանների համար: Չնայած առաջացած տարիքին, նա աշխատում է երիտասարդական ավյունով, արժանանալով հանդիսատեսների եւ մամուլի գեվասանքներին: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ - վաստակավոր արտիստ |
Գ. Սունդուկյանի թատրոնում բազմաթիվ կերպարներ մարմնավորած դերասան էր Նորայր Գեւորգյանը, երբ հրավիրվեց երաժշտական կոմեդիայի թատրոն:
Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի մեծանուն ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, նա խաղընկեր է եղել Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Դավիթ Մալյանին:
Իր բեմական գործունեության 60 տարվա ընթացքում Նորայրը խաղացել է հարյուրավոր դերեր, իսկ երաժշտական կոմեդիայի թատրոնում նրա ստեղծած դերերը` Փանոս (ՙԻմ զոքանչը՚), (ՙԿորսված նամակ՚), (ՙԽելահեղ օր՚), Բարթեմ (ՙՇողոքորթըն՚), Տեր հայր (ՙԷսպես մինչեւ ե±րբ՚), Աթենացի (ՙԼիսիստրատե՚), Շուն Փառնակ (ՙԱրդյոք ովքեր են՚), Տերտեր (ՙՉարենցի ուղղիչ տունը՚) թատրոնի պատմության հետաքրքիր էջերից են:
Բարձր պրոֆեսիոնալիզմի տեր դերասան է Նորայր Գեւորգյանը, ինչը եւ փոխանցում է իր երիտասարդ խաղընկերներին: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ - վաստակավոր արտիստուհի |
Երջանիկ դերասանուհի է Մարիամ Ղազարյանը ու նաեւ բախտավոր, որովհետեւ բեմ եկավ այն տարիներին, երբ երաժշտական կոմեդիայի թատրոնում դեռեւս գործում էին օպերետային ժանրի ամենանշանավորները եւ կար նրանցից սովորելու, նրանցից շատ բան վերցնելու հնարավորություն:
Երաժշտական, կատակերգական շնորհներով օժտված դերասանուհի է նա, երգում է, պարում, ունի բեմական հատուկ խոսք եւ կերպար ստեղծելու վարպետություն:
Սկսելով երիտասարդ աղջիկների ու կանանց մարմնավորումներից` Ադելաիդա (ՙՏաքսի, տաքսի՚), Զառա (ՙԻմ զոքանչը՚), Անժելա (ՙԱրեւը ձեզ հետ՚), Զումրաթ (ՙՓողոց, իմ փողոց՚), Անյա (ՙԱխ, ներվեր, ներվեր՚), Կուլա (ՙՊահանջվում է ստախոս՚) ու օպերետային թեթեւասահ Ստասի (ՙՍիլվա՚), խելացի դերասանուհին զարգացման հետաքրքիր ուղի անցավ, ճանապարհ հարթելով դեպի բնութագրական կերպավորումներ` Ալլա (ՙԽելահեղ օր՚), Շուշան (ՙՄեծապատիվ մուրացկաններ՚), հասնելով մինչեւ երգչական ու դերասանական օժտվածություններ պահանջող հերոսուհու` Էլիզ Դուլիթլի կատարմանը (ՙԻմ չքնաղ լեդի՚):
Շարունակվում է Մարիամ Ղազարյանի բեմական բուռն գործունեությունը: Միայն վերջին շրջանում նա խաղաց ուշագրավ մի շարք դերեր` Ագաֆիա Տիխոնովա (ՙԱմուսնություն՚), Միրանդոլինա (ՙՀյուրանոցի տիրուհին՚), Խանում (ՙԽանումի արկածները՚), Ջեննի (ՙՊահանջվում է ստախոս՚), Կոլոնիկե (ՙԼիսիստրատե՚), Մարթա (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), Մարիա (ՙՏասներկուերրորդ գիշեր՚) եւ այլն:
Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոնում Նիլ Սայմոնի ՙ3+1=?՚ կատակերգության հերոսուհիների (Էլեն Նովացիո, Բոբբի, Ժանեթ) հաջող դերակատարման համար Մարիամ Ղազարյանը ստացել է ՙԼավագույն դերակատար՚ միակ մրցանակը: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆ - Վաստակավոր արտիստ |
-Այս երիտասարդը ծնված է մեր ժանրի համար...
Ասել է հռչակավոր Կարպ Խաչվանքյանը դեռեւս 35 տարի առաջ` Գավառի պետական թատրոնի հետ հյուրախաղերի եկած երիտասարդ դերասան Բորիս Պեպանյանի մասին, ով այսօր դարձել է երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջատար (թերեւս ամենաառաջատար) դերասաններից մեկը:
Բորիս Պեպանյանի խաղացած դերերի թվարկումն անգամ բավական է համոզվելու համար, որ թատրոնն այսօր ունի ժանրային սահմանափակումներ չճանաչող տաղանդավոր մի դերասան, որն իր ուսերի կարող է տանել ողջ խաղացանկի ծանրությունը: Բազմաթիվ դերեր է խաղացել նա բեմական իր գործունեության 34 տարիների ընթացքում` Բոնի (ՙՍիլվա՚), Արամ (ՙԱմենափրկիչը՚), Արթուրո Ուի (ՙԱրթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր՚), Մանուկ աղա (ՙՄեծապատիվ մուրացկաններ՚), Դյուլա (ՙՄիայն քեզ եմ սիրում՚), Հարրի (ՙԻմ չքնաղ լեդի՚), Սուրեն (ՙՄեծ հարսանիիք՚), Բոշ (ՙԿասկածը կնոջ սրտում՚), Պեդրո (ՙԼամանչեցի մարդը՚), Արշակ Պարթեւ (ՙԱխ, ներվեր, ներվեր՚), Սիգոյան (ՙԵս եմ, եկել եմ՚), Հովիկ (ՙՏաքսի, տաքսի՚) եւ հատկապես վերջին շրջանում խաղացած` յուրաքանչյուր դերասանի երազանքը հանդիսացող նշանավոր դերեր` Թոդորոս (ՙՊահանջվում է ստախոս՚), Բրունո (ՙՍեր մինչ ի մահ՚), Դոմենիկո Սորիանի (ՙՖիլումենա Մարտուրանո՚), Թափառնիկոս (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), Քսանթոս (ՙԵզոպոս՚), Մալվոլիո (ՙՏասներկուերրորդ գիշեր՚) եւ Բոնի Քեշմեն (ՙ3+1=?՚), որի հաջող կատարման համար, Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոնին արժանացավ ՙՏղամարդու դերի լավագույն կատարող՚ մրցանակի: |
Էջի սկիզբ |
|
|
| |
|
ԶԱՎԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - Վաստակավոր արտիստ |
Հիմնականում աշխատելով Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Զավեն Աբրահամյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ որպես կազմակերպված ու արդեն կայացած դերասան եւ մեծ արագությամբ ընդգրկվեց խաղացանկի մեջ` ինչպես նոր դերակատարումներով, այնպես էլ ներմուծվելով:
Հետաքրքիր դերասան է նա` հանդարտ է, կշռադատված, մտածող, խոհական, չափազանց երաժշտական, ուրեմն եւ երջանիկ ճակատագիր պիտի սպասվեր նրան այս թատրոնում` գլխին թափվող դերերի ՙանձրեւ՚:
Մայիս (ՙՍեր, մինչ ի մահ՚), Կավալեր (ՙՀյուրանոցի տիրուհին՚), Միկիչ (ՙԽանումի արարքները՚), Ուստա Կարո (ՙԽելահեղ օր՚), ավանդական Ձմեռ պապից մինչեւ թումանյանական հերոսներ (ՙՔաջ Նազարի վերջին օրը՚) եւ շատ այլ դերեր:
Սակայն Զավեն Աբրահամյանին մեծ ճանաչում բերեցին վարպետորեն անձնավորած` Հարբած տղամարդը (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Իսային (ՙԽաթաբալա՚), Թովմասը (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), սակայն ստեղծագործական մեծ թռիչքը` Եզոպոսի հետաքրքիր անձնավորումն էր Ֆիգեյրեդոյի ՙԵզոպոս՚ հերոսական կատակերգությունում:
Զավեն Աբրահամյանն այս դերակատարումով ապացուցեց, որ երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի ստեղծագործական լայն հնարավորություններով օժտված հուսալի դերասան, որի ապացույցը նաեւ նրա նոր դերակատարումը` Էգյուչիկը եղավ` Շեքսպիրի ՙՏասներկուերրորդ գիշեր՚ կատակերգությունում: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԱԲՐԱՀԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոքր դերերի անվրեպ դերակատար է Աբրահամ Սարգսյանը, որը թատրոնում աշխատում է մոտ 50 տարի: Բնածին տարերքով ստեղծագործող է նա, մեղմ, բարի, սակավախոս, իր հնարավորությունների շրջանակում չափազանց բարեխիղճ:
Ոչ մեծ դերերի կողքին` Ալեքսանդր (ՙԲաղնիքդ անուշ՚), Ռենե (ՙՍիլվա՚), թղթակից (ՙՍեր աստղերի տակ՚), Պադրե Բազիլիո (ՙԱյս կինն իմն է՚), Վարժապետ (ՙՄեծապատիվ մուրացկաններ՚), Մոդ (ՙՀնարամիտ կանայք՚), Ոստիկանապետ (ՙԹուլակազմը՚), Արմենակ (ՙԲախտավոր մարդիկ՚), Աբրահամ Սարգսյանը խաղում է նաեւ պատասխանատու դերեր` Հիստանդուս (ՙԿասկածը կնոջ սրտում՚), Պատատյաս (ՙՊահանջվում է ստախոս՚), (ՙԷսպես մինչեւ երբ±՚), Պրոֆեսոր (ՙԳնա մեռի, արի սիրեմ՚), Ակոբ (ՙԽանումի արարքները՚) եւ հատկապես Նահապետ
(ՙՈւշ լինի, նուշ լինի՚) ի հայտ բերելով դերասնական հետաքրքիր դրսեւորումներ եւ երգչական կարողություն: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Արտիստական հարուստ տվյալներով օժտված դերասանուհի է Զարուհի Խաչատրյանը, որին հատուկ է կերպարի ներքին զգացողությունը, չափի մեծ զգացումը, բեմական խոսքի տիրապետումը եւ անմիջականությունը, որի շնորհիվ տարաբնույթ կերպարներով իր հաստատուն տեղը զբաղեցրեց երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Ընդգրկուն է Զարուհու դերացանկը` հերոսականից մինչեւ սուր բնութագրական կերպարներ եւ ամեն տեղ ինքնատիպ, ինքնաստեղծ եւ ոչ մի կրկնություն:
Հետաքրքիր ու կենդանի են Զարուհու մարմնավորած կերպարները թե° իտալական, թե ռուսական եւ թե հայկական դասական պիեսների բեմադրություննրում` Դիանա (ՙՖիլումենա Մարտուրանո՚), Քլորինա (ՙԺորժ Դանդեն՚), Անֆիսա (ՙՀարուստի աղջիկը տգեղ չի լինում՚), Մարիամ (ՙԱզգային գործիչը՚), Լամպիդո (ՙԼիսիստրատե՚), Նինա (ՙԵրջանկություն որոնելիս՚), Կառա (ՙԻնձնից պրծում չկա՚): Եթե այս եւ այլ դերակատարումներ շահում են դերասանուհու բեմական կեցվածքով, կատարողական ազտությամբ ու վստահությամբ, ապա Մարքրիտը (ՙԽաթաբալա՚), աչքի է ընկնում խոր, հուզաթաթավ ներքինով, ձայնի երաժշտականությամբ, կիրթ ու զուսպ շարժուձեւով: Զարուհին անկեղծ է Մարքրիտի դերում, նա չի խաղում արտաքին էֆեկտներով, չի սեթեւեթում: Կերպարի ողջ հմայքը խոսքի անմիջականության, Թիֆլիսի բարբառին հստակ տիապետելու, բնությունից իրեն բաժին ընկած տգեղության վիշտն ու մորմոքը հոգում խեղդելու, անձնական վիշտը հասարակությանը չվերագրելու գիտակցության մեջ է: Իրավամբ դասական կատարում: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ |
Դերից դեր աճող դերասան է Հովակ Գալոյանը:
Հմայիչ է նա իբրեւ երիտասարդ հերոս, ունի բեմական հստակ խոսք, երաժշտական է ու ճկուն, երգում է, պարում, լավ խաղընկեր է` բեմում օգնող ու լրացնող:
Պատկառելի թիվ է կազմում նրա խաղացած դերերի ցանկը` տարաբնույթ խառնվածքով, երբեմն իրարամերժ անձնավորումներով:
Առաքինի երիտասարդներ են նրա անձնավորած Արմենակը (ՙՓարիզեցի փեսան՚), Դավիթը (ՙԱրեւը Ձեզ հետ՚), Կոտեն (ՙԽանումի արարքները՚):
Զավեշտական ու ավանդական կերպարներին հատուկ ազնիվ հումորով են շաղախված նրա Ֆաբրիցիոն (ՙՀյուրանոցի տիրուհին՚), Արլեքինը (ՙԽաղ սիրո եւ պատահականության՚), Մարկիզը (ՙՊարտիզպանի շունը՚), իսկ Կինեսիասը (ՙԼիսիստրատե՚), Մուկուչը (ՙՏեր մի թող մեզ անտեր՚), Քերոփյանը (ՙԵս եմ, եկել եմ՚), Ռիկարդոն (ՙՖիլումենա Մարտուրանո՚), լուրջ նվաճումներ են շնորհալի դերասանի համար:
Հաճելի անակնկալ էր Հովակ Գալոյանի Նիկոն (ՙԱտամնաբույժն արեւելյան՚) օպերետում: Հովակն իր արտիստական խառնվածքով ՙբռնել՚ է այդ կերպարին, ներքուստ զգացել է նրա էությունը, թեթեւ է, ճկուն, երաժշտական, ինչով էլ դարձել է ներկայացման առանցքը, նրան առաջ մղող ուժը: Շնորհալի դերասանի վերջին նվաճումներից է նաեւ Թոբին` Շեքսպիրի ՙՏասներկու գիշեր՚ կատակերգությունում: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈՒԶԱՆ |
Հանձին Ռուզան Գասպարյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի հուսալի մի դերասանուհի, որով կարող է հպարտանալ: Այստեղ գալով Գ. Սունդուկյանի անվան թատրոնից, նա հենց առաջին քայլերից հանդես եկավ հերոսուհիների դերերում եւ առհասարակ Ռուզանը բոլոր ներկայացումներում խաղում է հիմնական դերեր:
Անկեղծ է նա բեմում` իր խաղի հմայքով, ստեղծագործական բարձր տեխնիկայով: Կրակոտ խառնվածքի դերասանուհի է Ռուզանը` բեմական հարուստ ձայնով ու գեղեցիկ արտաքինով` խոսքի տեղն ու արժեքը գիտակցող:
Նրա անձնավորած կերպարները` Միրինե (ՙԼիսիստրատե՚), Մելի (ՙԵզոպոս՚), Ռայմոնդ (ՙԿաս կածը կնոջ սրտում՚) եւ հատկապես Նատալիան (ՙԽաթաբալա՚) ու անպայման Դիանան (ՙՊարտիզպանի շունը՚) հաստատեցին, որ Ռուզան Գասպարյանի խառնվածքը նաեւ հերոսական է, փոքր ինչ պաթետիկ, սակայն կեցվածքը սլացիկ` դասականին հարող:
Նրա խաղացանկում արդեն իսկ կան այնպիսի դերեր` Ռիտա (ՙՑիլինդր՚), Սոֆի (ՙՇողոքրթըն՚), Սոֆի (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), Անուշ (ՙՉարենցի ուղղիչ տունը՚), Նատալիա (ՙԽաթաբալա՚), Անուշ (ՙՊաղտասար աղբար՚), (ՙԷսպես մինչեւ երբ՚), որոնք վստահաբար իրաքվունք են տալիս թատրոնի ռեժիսուրային` պիեսներ բեմադրելու հատկապես Ռուզան Գասպարյանի համար:
Լինենք համարձակ ու ասենք, որ Ռուզան Գասպարյանը որոշ դերեր խաղում է վարպետությամբ:
|
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Նա Պատանի հանդիսատեսի թատրոնից այստեղ հրավիրվեց պատասխանատու առաջադրանքով` խաղացանկի հաջողված բեմադրություններից մեկի` Ժ. Անանյանի ՙԵս եմ, եկել եմ՚ կատակերգության հերոս Շմավոնի դերակատար, կյանքից անժամանակ հեռացած Կարպ Խաչվանքյանին փոխարինելու առաքելությամբ:
Մինչ այստեղ գալը Արթուր Կարապետյանը ճանաչված էր որպես խոհական դերերի մեկնաբան, որոնք մեծ մասամբ նրան հաջողություն էին բերել միջազգային փառատոներում` (ՙՀամլետ՚, ՙԱնտիգոնե՚):
Երաժշտական կոմեդիայի թատրոնում նա ապացուցեց, որ եւ կատակերգության մեջ, եւ դրամայում կարող է լինել առաջնային:
Դասական դրամատուրգիայի քնարականությամբ է հանդիսատեսին ներկայանում նրա Սեւ դիմակը` Արիստոփանեսի ՙԼիսիստրատե՚ հերոսական կատակերգությունում:
Իր խաղացած դերերում` Հայկ (ՙՎեց սիրահարված խենթ՚), Մուրիկ (ՙԻմ զոքանչը՚), Սեն (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Թեոդորոս (ՙՊարտիզպանի շունը՚), Նոչելլա (ՙՖիլումենա Մարտուրանս՚) եւ հատկապես Սգանարել(ՙՉամուսնանաք պարոնայք, եթե կարող եք՚) եւ Միքայել բուռնության (ՙԱզգային գործիչը՚), շնորհաշատ դերասանը ցուցադրեց հարուստ դիմախաղ, կատակերգական զանազան հնարներ, ճկունություն եւ գլխավորը` խոսքի հստակ արտաբերում եւ կուլտուրա: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՍԱԹԵՆԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ |
Սաթենիկ Հախնազարյանի համար երաժշտական կոմեդիայի թատրոնը բոլորովին նոր ու անծանոթ աշխարհ էր` պայմանավորված ժանրային խիստ առանձնահատկությամբ:
Դերասանուհին պիտի հարմարվեր թատրոնի ժանրին` նրա նոր ռիթմին: Սաթենիկին տրվեց առաջին դերը` Գոհար` Գ. Սարգսյանի ՙՎեց սիրահարված խենթ՚ վոդեւիլում: Դերասանուհու խելամտությունը, անկեղծությունն ու անմիջականությունը նպաստեցին, որպեսզի այս բեմում նա իրեն ՙնորաբնակ՚ չզգար:
Այսօր նա թատրոնի սիրված ու մշտազբաղ դերասանուհիներից է: Իրար են հաջորդել նրա մեծ ու փոքր դերակատարումները` Սիլվա (ՙԽաղ սիրո եւ պատահականության՚), Սպիտակ դիմակ (ՙԼիսիստրատե՚), Ֆլորենց (ՙՏարօրինակ միսիս Սեւիչ՚), Զառա (ՙԻմ զոքանչը՚), Արուս (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Լուիզա (ՙՖելումենա Մարտուրանս՚), Մայր (ՙԱզգային գործիչը՚), Արփենիկ (ՙՉարենցի ուղղիչ տունը՚) եւ այլն:
Աստիճանաբար ձեւավորվում եւ ամբողջանում է շնորհաշատ դերասանուհու արտիստական դեմքը, անսամբլի զգացողությամբ օժտված Սաթենիկ Հախնազարյանը նպաստում է թատրոնի առաջընթացին:
|
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԿԱՐԻՆԵ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ |
Նա թատրոն եկավ 1988-ին, երբ երբ կար հարուստ խաղացանկ եւ խիստ զգացվում էր խոսքի բազմերանգություն, նուրբ հումոր, հմայք ու նաեւ բեմական կերպարներ ստեղծելու համար գունագեղ դրսեւորումներ ունեցող դերասանուհու պահանջ:
Հանձնեք նրան աննշան մի դեր եւ նա այն կդարձնի առաջնային, ուշագրավ` գրեթե կենտրոնական:
Ապացույցը±... Կուլա (ՙՊահանջվում է ստախոս՚), Օրտենզիա (ՙՀյուրանոցի տիրուհին ՚), Օլիմպ (ՙԿասկածը կնոջ սրտում՚), Իննա եւ քարտուղարուհի (ՙԱրթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր՚) նաեւ Փահլեվան (ՙՄեծապատիվ մուրացկաններ՚), որոնց անձնավորման համար նա ունի բավականաչափ երեւակայություն եւ կարողություն:
Այսօր էլ նա խաղացանկային ներկայացումներում կարեւր տեղ զբաղեցնող դերասանուհի է` ունի հետաքրքիր կերպարների շարք` Գոհար (ՙԽելահեղ օր՚), (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Հմայիլ (ՙԱզգային գործիչ՚), Քաբատո (ՙԽանումի արարքները՚), Դարյա Սեմյոնովնա (ՙՔնքուշ սրտից պատուհաս՚) եւ այլն: |
Էջի սկիզբ |
|
|
| |
|
ՎԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
Թատրոնի խաղացանկում շատ զբաղված դերասաններից է Վանիկ Մկրտչյանը, որի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներքվ:
Չթվարկենք նրա մի քանի տասնյակի հասնող բոլոր դերերը, որոնք թատրոնի վերջին տասնամյակում արձանագրած հաջողությունների մի մասն են կազմում: Առանձնացնենք միայն մի քանիսը, որոնք ամբողջացնում են Վանիկ Մկրտչյանի ստեղծագործական կենսագրությունը:
Անրի Սովաժ (ՙԹուլակամը՚), Ժուան Գանգոռու (ՙԱյս կինն իմն է՚), Պարոն Օրգոն (ՙԽաղ սիրո եւ պատահականության՚), Մարքիզ(ՙ Հյուրանոցի տիրուհին՚), Բանաստեղծ (ՙՄեծապատիվ մուրացկաններ՚), Ռոբերտ (ՙԱրեւը Ձեզ հետ՚), Ջայլամ (ՙԱխ, ներվեր, ներվեր՚), Արշակ եւ պապիկ (ՙՇողոքորթըն՚), Անդրե (ՙՀանգուցյալը շրջում է քաղաքում՚), եւ առանձնապես Քամիյ Շանտպիզ (ՙԿասկածը կնոջ սրտում՚), որը կարելի է դերասանի ամենահաջողված դերը համարել:
Այս ամենի հետ Վանիկ Մկրտչյանն ունի գեղեցիկ ձայն, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու երաժշտական ներկայացումներին:
|
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
Թեպետ երաժշտական կոմեդիայի թատրոնում մեծ չէ երիտասարդ դերասան Հմայակ Հակոբյանի բեմական գործունեության ժամանակահատվածը, սակայն նա արդեն իրավունք է ձեռք բերել կանգնելու թատրոնի վաստակաշատ դերասանների կողքին:
Մտածող ու լուրջ դերասան է Հմայակը, թատրոնն իր պաշտամունքը դարձրած ստեղծագործող: Բացի դերասանական բարձրագույն կրթություն ունենալուց, նա վոկալ դասեր է առել նշանավոր երգիչ Ռուբեն Մաթեւոսյանի մոտ:
Բեմական իր քայլերը սկսելով երգչախմբում, Հմայակը բեմական իր շնորհներով կարողացավ մեկը մյուսի ետեւից խաղալ մեծ ու փոքր դերեր, կարողացավ ընդլայնել իր ամպլուայի սահմանները:
Տեքստն արագությամբ սովորելու շնորհիվ Հմայակը դարձել է թատրոնի ՙշտապ օգնությունը՚` հաճախ նույն օրը ներմուծվելով այս կամ այն ներկայացման մեջ:
Այսօր նրա դերացանկում երկու տասնյակի հասնող դերեր կան, որոնցից հիմնականը պատասխանատու` Գեւորգ(ՙՇողոքորթըն՚), Կարո (ՙԻնձնից պրծում չկա՚), Մուշկումբարյան(ՙԱզգային գորժիչը՚), Կացավենկու(ՙԿորսված նամակ՚), Լեոնիդ(ՙԵրջանկություն որոնելիս՚), Բանտապահ (ՙՉարենցի ուղղիչ տունը՚), Մասիսյանց (ՙԽաթաբալա՚), Ալիկ (ՙԳնա մեռի, արի սիրեմ՚), Հայրո (ՙՄեր տան տերերը՚), Թոնունց(ՙԻնձնից պրծում չկա՚), Կիրակոս (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), Ագիս (ՙՊահանջվում է ստախոս՚), Բժիշկ (ՙԸնթրիք հիմարի հետ՚): Հմայակ Հակոբյանը նաեւ լավ երգում է, պարում, ունի բեմական հմայք, գեղեցիկ ու հստակ խոսք, բեմում կիրթ է, բարձր է կրթվածությունը: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ԺԱՍՄԵՆԱ ԱՍՐՅԱՆ |
Նա եկավ թատրոնի դժվարին տարիներին, երբ չկար շենք, թատրոնն ՙանիվների՚ վրա էր, երիտասարդ դերասանով զբաղվելու ժամանակ չկար, բայց այնուամենայնիվ, Ժասմենան խաղաց մի քանի տասնյակ դերեր:
Անմիջական ու անկեղծ են նրա Վարդուհին (ՙԱրեւը Ձեզ հետ՚), Սյուզոնը (ՙՈւթ սիրագորով կանայք՚), Անետ Բլանշերը (ՙԹուլակազմը՚), Էժենին (ՙԿասկածը կնոջ սրտում՚):
Ժասմենա Ասրյանի առաջին եւ ուշագրով դերեից էր Մանուշը` Ա. Շահինյանի եւ Վ. Խաչիկյանի ՙՍուրի եւ Սամի արկածները՚ կատակերգությունում: Նրա հերոսուհին հերաքրքիր էր, չարաճճի, աղմկալից, դերասանուհու ձայնը հնչում էր մանկական զվարթությամբ, աշխուժությամբ:
Ճիշտ հակառակ նկարագիր ուներ նրա Սոնան` ՙՈւշ լինի, նուշ լինի՚ օպերետում` գեղջկուհու կենդանի տիպար էր, ուներ որոշակի նպատակ: Օպերետային դերասահուհի Նիցա Կիցայի (ՙՊահանջվում է ստախոս՚) թեթեւաբարո կնոջ անձնավորումից հետո, Ժասմենան անցում կատարեց ընչազուրկ, լլկված ու դստերը կորցրած մոր` Մարիամգյուլի (ՙՊըլը-պուղի՚) խռովքը ներկայացնող դերակատարումով: |
Էջի սկիզբ |
ԺԱՍՄԵՆԱ ԱՍՐՅԱՆ
|
|
| |
| ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ |
Անին դերասանուհու իր կրթությունը ստացել է երաժշտական կոմեդիայի թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարպ Խաչվանքյանի լսարանում: Դեռեւս ուսումնառության տարիներից նա մասնակցում էր բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին եւ հաճախ խաղում էր էպիզոդիկ դերեր:
Անփորձ դերասանուհու կողմից մեծ հանդգնություն էր Ա. Այվազյանի ՙՈւշ լինի, նուշ լինի՚ օպերետի հերոսուհի Նազիկի քնարական, երգչական դերում հանդես գալը, սակայն աշխատասիրությունը տվեց իր ցանկալի արդյունքը:
Երիտասարդ դերասանուհուն հաջողություն բերեցին Նիցա Կիցայի (ՙՊահանջվում է ստախոս՚), երիտասարդ կնոջ (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Ֆերրիի (ՙՏարօրինակ միսիս Սեւիջ), (ՙՊարտիզպանի շունը՚) մեկը մյուսից հետաքրքիր ու տարաբնույթ կերպարները , սակայն Երանյակի դժվարին ու երգչական կերպարի ճիշտ մեկնաբանությամբ (ՙԱտամնաբույժն արեւելյան՚), Անին ապացուցեց, որ թատրոնն այսօր ունի անընդհատ աճող ու հետաքրքիր դերասանուհի: |
Էջի սկիզբ |
|
|
| |
|
| |
| ԱՎԻԿ ԽԱԼԱԹՅԱՆ |
Ավիկ Խալաթյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ` պետական երաժշտական կամերային թատրոնից և նույն ավյունով շարունակեց ստեղծագործել, արժանանալով բարձր գնահատականի և հանդիսատեսների ջերմ ընդունելությանը:
Ավիկը (Ավոն` ինչպես հանրածանոթ է նա հանրությանը) բնականից օժտված է երաժշտական ձայնով, նուրբ քնարականությամբ,գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ է և հմայիչ:
Էստրադային-համերգային գործունեության հետ մեկտեղ,նա հաստատվեց նաև թատրոնում և առաջին իսկ դերակատարումով` Չարենցի Աղասի Այվազյանի ՙՉարենցի ուղղիչ տունը՚ Չարենցյան խոսքի համոզիչ շեշտով շնորհալի դերասանի հայտ ներկայացրեց:
Հիմնականում խաղալով կատակերգական դերեր, Ա. Խալաթյանն ապացուցեց, որ դերից-դերնաճող, բարձրացող դերասան է` յուրահատուկ ձայնով ուձևերով, հետաքրքիր է յուրաքանչյուր անձնավորման մեջ, ձայնը` երաժշտական է, կեցվացքը` սլացիկ:
Այս ամենով հանդերձ Ավիկը անկեղծ է բեմում, անմիջական, ճկուն, հմայիչ:
Նրա ուշագրավ դերերից են` Շխոն ՙԻնձնից պրծում չկա՚, Կոտե Փանդիաշվիլին ՙԽանումի արարքները՚, Ոստիկանը ՙԷսպես մինչև երբ±...՚, Կիպարը ՙՊաղտասար աղբար՚ և հատկապես մեծ ուշադրության արժանացած Խեղկատակը ՙՇեքսպիրը 12-րդ գիշեր՚ և Շմոն Ժորա Հարութունյանի ՙԱրդյոք ովքեր են±՚ կատակերգությունների բեմադրություններում: |
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայ հանդիսատեսին ծանոթ ու սիրելի անուն է դերասան Վարուժան Մանուկյանը:
Իբրև կատակերգական ժանրի արտիստ նա ինքնատիպ է, հարուստ դիմախաղով ու ճկունությամբ:
Նա Միկլեի ՙՖիլումենա Մարտիթանո՚, Զոլոտնիկովի ՙՔնքուշ սրտից պատուհաս՚ և հատկապես Լևոնի ՙ Ատամնաբույժն Արևելյան՚ դերակատարումներով հաստատել է իր ուրույն տեղը երաժշտական կոմեդիայի թատրոնում և ապացուցել, որ կատակերգական դերերի վարպետ կատարող է:
Որ Վարուժան Մանուկյանը օժտված անխուռն կոմիզմով, բնական է եւ ունի անմիջական հումոր ապացուցվեց` Բալզամինովի հյութեղ դերակատարմով, որի համար արժանացավ թատերական գործիչների միության ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակով:
|
Էջի սկիզբ |
|
|
| |
| ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ |
Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը: Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է, արագ ձեռք բերած հաջողությունը գալիս է նախկին թատրոնում ունեցած 12 տարիների բեմական հարուստ փորձից և անշուշտ թատերական ինստիտուտից, ուր նա ավանդում է դերասանի վարպետության առարկան:
Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Բնական է , որ այս ամենի հիմքում կերպարանափոխության արվեստին տիրապետելն է, արտիստական ու առօրյա կերպարանքի խիստ զանազանությունը, յուրաքանչյուր կերպարի համար` դերասանուհու գտած համապատասխան խաղակերպը:
Տասնյակ դերերից առանձնացնենք ընդամենը մի քանիսը, որոնց վարպետ անձնավորումով , Տիգրանուհին իր հաստատուն և ուրույն տեղն է գրավել թատրոնում` Քաբատո ՙԽանումի արարքները՚, Ռոզալիա ՙՖիլումենա Մարտուրանո՚, Քեթեւան ՙԽաթաբալա՚, Սոֆիկ ՙԳնա մեռի, արի սիրեմ՚, Թերեզա ՙՇողոքորթն՚, Բալզամինովա ՙՀարուստի աղջիկը տգեղ չի լինում՚ և այլն:
Տիգրանուհի Տեր- Մարկոսյանը ունի բեմական խոսքի կուլտուրա, տեխնիկա և այլ բարեմասնություններ, ինչը և նրա բեմական հաջողության երաշխիքն է: |
Էջի սկիզբ |
|
|
| |
|
| |
| ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ |
Թեպետ մի քանի տարի է, ինչ երաժշտական կոմեդիայի թատրոնում է Լուսինե Արշակյանը, սակայն հասցրել է տասից ավելի դերեր խաղալ և դառնալ հանդիսատեսի սիրելին:
Իրեն հանձնարարված փոքրածավալ դերերը Լուսինեն կարողացել է դարձնել ուշագրավ`գործի դնելով թեմական իր շնորհը:
Ուշագրավ եննրա Լալան ՙՄեր տան տերերը՚, Սոֆիկը ՙԱզգային գործիչը՚, Ֆիռան ՙԵրջանկությու որոնելիս՚, Մարթան ՙՊաղտասար աղբար՚, Մանուշակը, ՙՉարենցի ուղղիչ տունը՚, Ջուլիկը ՙԷսպես մինչև երբ±՚ և առանձնապես ՙԽաթաբալայի՚ Մարքրիտը, որը երիտասարդ դերասանուհու ստեղծագործական կյանքի մեծ նվաճումն է:
|
Էջի սկիզբ |
|
|
| |
| |
| |
| |
| |
| |
|
|
|