Ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 7, հեռ. 580101, E-mail: info@comedytheater.am, Գլխավոր էջ
 
   
   
 

--/--/--թ (Երեւան )

 
   
   
   

Նա Պատանի հանդիսատեսի թատրոնից այստեղ հրավիրվեց պատասխանատու առաջադրանքով` խաղացանկի հաջողված բեմադրություններից մեկի` Ժ. Անանյանի ՙԵս եմ, եկել եմ՚ կատակերգության հերոս Շմավոնի դերակատար, կյանքից անժամանակ հեռացած Կարպ Խաչվանքյանին փոխարինելու առաքելությամբ:
Մինչ այստեղ գալը Արթուր Կարապետյանը ճանաչված էր որպես խոհական դերերի մեկնաբան, որոնք մեծ մասամբ նրան հաջողություն էին բերել միջազգային փառատոներում` (ՙՀամլետ՚, ՙԱնտիգոնե՚):
Երաժշտական կոմեդիայի թատրոնում նա ապացուցեց, որ եւ կատակերգության մեջ, եւ դրամայում կարող է լինել առաջնային:
Դասական դրամատուրգիայի քնարականությամբ է հանդիսատեսին ներկայանում նրա Սեւ դիմակը` Արիստոփանեսի ՙԼիսիստրատե՚ հերոսական կատակերգությունում:
Իր խաղացած դերերում` Հայկ (ՙՎեց սիրահարված խենթ՚), Մուրիկ (ՙԻմ զոքանչը՚), Սեն (ՙՏեր, մի թող մեզ անտեր՚), Թեոդորոս (ՙՊարտիզպանի շունը՚), Նոչելլա (ՙՖիլումենա Մարտուրանս՚) եւ հատկապես Սգանարել(ՙՉամուսնանաք պարոնայք, եթե կարող եք՚) եւ Միքայել բուռնության (ՙԱզգային գործիչը՚), շնորհաշատ դերասանը ցուցադրեց հարուստ դիմախաղ, կատակերգական զանազան հնարներ, ճկունություն եւ գլխավորը` խոսքի հստակ արտաբերում եւ կուլտուրա:
 
Ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: ԳԼԽԱՎՈՐ ԷՋ :: ԷՋԻ ՍԿԻԶԲ ::
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates