|
|
| ‹‹ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵԾԵՐԸ›› մատենաշարը, որի յուրաքանչյուր հատորը գրեթե հանրագիտարանային նշանակություն ունի և մասնագիտական բարձրագույն կրթության հիմնականում օգտագործվում է որպես դասագիրք, կազմված է բացառապես մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի սեփական նյութերով և նա հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, հռչակված է որպես բացառիկ կոլեկցիոներ: |
|
|
| ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ |
| ՀՀ ժողովրդական արտիստ |
| |
‹‹ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵԾԵՐԸ›› մատենաշարի երկրորդ հատորն է ‹‹Կարպ Խաչվանքյան›› մատյանը: Տպագրվել է 2003թ. հռչակավոր դերասանի ծննդյան 80-ամյակի առիթով: Գիրքը հրատարակվել է պետական պատվերով` ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ:
Տպագրված է ‹‹Զանգակ 97›› հրատարակչությունում:
Հեղինակը ամենայն մանրամասներով ներկայացրել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Հայաստանի հեռուստաթատրոնում, ‹‹Հայֆիլմ›› կինոստուդիայի կինոնկարներում` Կարպ Խաչվանքյանի խաղացած 150-ի հասնող դերակատարումները և մասնակցությունը Երևանի ռադիոբեմադրություններում:
Առանձին ենթաբաժին է նվիրված Խաչվանքյանի ուսումնառության տարիներին, նրա մասին մշակույթի նշանավոր գործիչների տված գնահատականների: Կազմված է արտիստի դերացանկը: |
|
|
|
|
| ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| ՀՀ ժողովրդական արտիստուհի |
| |
‹‹ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵԾԵՐԸ›› մատենաշարի առաջին գիրքն է, որը լույս է տեսել անվանի դերասնուհու ծննդյան 70-ամյակի առիթով` ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:
Տպագրվել է ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում, 2002թ.:
Հատորում ներկայացված նյութերը պատմում են համայն հայության սիրելի դերասանուհու բեմական գործունեությունը Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, սկսած 1949 թվականից: Ներկայացված են նաև Երևանի հեռուստատեսային թատրոնում և ռադիոբեմադրություններում դերասանուհու ստեղծած դերերը: |
|
|
|
|
| ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ |
| ՀՀ ժողովրդական արտիստ |
| |
2004թ. հրատարակված ‹‹Երվանդ Ղազանչյան›› հատորը պատմում է հայ թատրոնի նշանավոր ռեժիսոր, դերասան, թատերական գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի բազմամյա գործունեության մասին:
Տպագրվել է ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում, բեյրութահայ մտավորականներ` Արմեն և Միմի Հարությունյանների սիրահոժար հովանավորությամբ և ծայրագույն պատրիարք, Ամենայն հայոց կաթողիկոս Գուրգեն Բ-ի օրհնությամբ: Ներկայացված են Կապանի, Գյումրու, Երևանի պատանի հանդիսատեսի, Հ. Ղափլանյանի անվան, Գ. Սունդուկյանի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում, Բեյրութի ‹‹Վահրամ Փափազյան›› թատերախմբում` Երվանդ Ղազանչյանի բեմադրած 150-ից ավելի ներկայացումները, Երևանի թատրոնի և կինոյի համալսարանում ծավալած նրա մանկավարժական գործունեությունը, առանձին բաժին է հատկացված Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի երկարամայա գործունեությունը տպագրված է ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում: |
|
|
|
|
| ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
| ՀՀ ժողովրդական արտիստուհի |
| |
‹‹Ժենյա Ավետիսյան›› ծավալուն հատորը նվիրված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Թատրոնի տաղանդավոր դերասանուհի, հանրաճանաչ ասմունքող և կինոդերասանուհի Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեությանը, տպագրվել է 2006 թվականին, ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում:
Հատորում միաժամանակ ներկայացված է հայ թատրոնի հանրաճանաչ դերասան և ասմունքի վարպետ Յուրի Ամիրյանի բարձրարվեստ գործունեությունը:
|
|
|
|
|
| ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ |
| ՀՀ ժողովրդական արտիստուհի |
| |
Հայ թատրոնի և կինոյի հանրահռչակ դերասանուհի Գալյա Նովենցի թատերական գործունեությանը նվիրված մատենաշարի հերթական հատորը տպագրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ:
Տպագրվել է ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում:
Շքեղորեն է ներկայացված Գալյա Նովենցը, ‹‹Հայֆիլմ›› կինոստուդիայի նկարահանած ֆիլմերում, հետաքրքիր վավաերագրեր կան միջազգային փառատոններին հայ դերասնուհու նվաճած մրցանակների մասին, Հայաստանի տարբեր թատրոններում ստեղծած նրա կերպարների մասին, մշակույթի մեծերի կարծիքները և դերասանուհու խոսքերը իր խաղընկերների մասին: |
|
|
|
|
| ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
| ՀՀ ժողովրդական արտիստուհի |
| |
Տպագրվել է պետպատվերով, ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ` նվիրված է հայ երգարվեստի անզուգական երախտավոր, համայն հայության սիրելի երգչուհու ծննդյան 80-ամյակին:
Գրքում տեղ են գտել նշանավոր երգչուհու մեծ արվեստը բնութագրող` Ավետիք Իսահակյանի, Գոհար Գասպարյանի, Երվանդ Քոչարի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Մերանգուլյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Հայկանուշ Դանիելյանի, Շարա Տալյանի, Տիգրան Լևոնյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Ավագ Պետրոսյանի, Արմենակ-Տեր Աբրահամյանի, Լյուդմիլա Զիկինայի հիացական խոսքերը: Հատուկ առաջաբան է գրել ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:
Հեղինակը անդրադարձել է երգչուհու երաժշտական ընտանիքին, առանձին բաժին հատկացրել նրա դուստր ` ջազի հռչակավոր երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանին: |
|
|
|
|
| ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
| ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի |
| |
Աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի 80-ամյակին նվիրված հատորը տպագրվել է պետպատվերով, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հատորում ներկայացված լուսանկարները, հոդվածները, վավերագրերը, նամակները, մեծահամբավ երգչուհու մասին հայ և օտար գործիչների հիացական կարծիքները, իր և այլ մտավորականների մասին գրած տպավորություններն ու հիացական խոսքերը ամբողջացնում են մեծանուն արվեստագետի դիմանկարը` արժևորելով նրա դերն ու նշանակությունը երգարվեստի համաշխարհային պատմության մեջ:
Հեղինակը առանձին տեղ է հատկացրել մանկավարժ Գոհար Գասպարյանին, պատմելով նրա բազմաթիվ ուսանողների մասին, որոնցից շատերը աշխատում են աշխարհի հռչակավոր օպերային թատրոններում:
Ներկայացված նյութերի մեծ մասը տպագրված է առաջին անգամ:Հատորը տպագրվել է ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում 2007թ-ին: |
|
|
|
|
| ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ |
| ԽՍՀՄ ժողովրդական արտիստ |
| |
Հայ թատրոնի նշանավոր դերասան և ասմունքի մեծ վարպետ Բաբկեն Ներսիսյանի թատերական գործունեությանը նվիրված հատորը, ‹‹ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵԾԵՐԸ›› մատենաշարի լավագույն աշխատանքներից մեկն է, որի էջերը ներկայացնում են եզակի արվեստագետի կյանքի պատմությունը և հաղթարշավը` հայոց և վրաց թատրոններում, հայկական կինոյում, էստարադայում, Երևանի հեռուստատեսային և ռադիո թատրոններում անհամեմատելի դերասանի մտքերն ու խոհերը թատրոնի, նրա գործիչների մասին, այսօր մշակույթի մասին Բաբկեն Ներսիսյանի ունեցած հիացմունքն ու տագնապները նույնպես: Հրաշալի հատորը տպագրվել է անվանի արվեստագետի որդու` վաստակավոր արտիստ, Մայր թատրոնում իր հոր գործը շարունակող` Տիգրան Ներսիսյանի աջակցությամբ, ‹‹Զանգակ-97›› հրատարակչությունում, 500 օրինակ տպաքանակով: |
|
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
|
|