ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ

Հանձին Ռուզան Գասպարյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի հուսալի մի դերասանուհի, որով կարող է հպարտանալ: Այստեղ գալով Գ. Սունդուկյանի անվան թատրոնից, նա հենց առաջին քայլերից հանդես եկավ հերոսուհիների դերերում և առհասարակ Ռուզանը բոլոր ներկայացումներում խաղում է հիմնական դերեր: Անկեղծ է նա բեմում` իր խաղի հմայքով, ստեղծագործական բարձր տեխնիկայով: Կրակոտ խառնվածքի դերասանուհի է Ռուզանը` բեմական հարուստ ձայնով ու գեղեցիկ արտաքինով` խոսքի տեղն ու արժեքը գիտակցող: Նրա անձնավորած կերպարները` Միրինե (‹‹Լիսիստրատե››), Մելի (‹‹Եզոպոս››), Ռայմոնդ (‹‹Կասկածը կնոջ սրտում››) և հատկապես Նատալիան (‹‹Խաթաբալա››) ու անպայման Դիանան (‹‹Պարտիզպանի շունը››) հաստատեցին, որ Ռուզան Գասպարյանի խառնվածքը նաև հերոսականն է, փոքր ինչ պաթետիկ, սակայն կեցվածքը սլացիկ` դասականին հարող: Նրա խաղացանկում արդեն իսկ կան այնպիսի դերեր` Ռիտա (‹‹Ցիլինդր››), Սոֆի (‹‹Շողոքրթըն››), Սոֆի (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Անուշ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Նատալիա (‹‹Խաթաբալա››), Անուշ (‹‹Պաղտասար աղբար››), Մայր՝ (‹‹Էսպես մինչև երբ››), որոնք վստահաբար իրավունք են տալիս թատրոնի ռեժիսուրային` պիեսներ բեմադրելու հատկապես Ռուզան Գասպարյանի համար: Լինենք համարձակ ու ասենք, որ Ռուզան Գասպարյանն իր դերերը խաղում է վարպետությամբ:

Խաղացած դերեր.
Միրինե` ‹‹Լիսիստրատե››
Մելի`‹‹Եզոպոս››
Ռայմոնդ` ‹‹Կաս կածը կնոջ սրտում››
Նատալիա` ‹‹Խաթաբալա››
Դիանա` ‹‹Պարտիզպանի շունը››
Ռիտա` ‹‹Ցիլինդր››
Սոֆի`‹‹Շողոքրթըն››
Սոֆի` ‹‹Ատամնաբույժն արևելյան››
Անուշ` ‹‹Չարենցի ուղղիչ տունը››
Նատալիա` ‹‹Խաթաբալա››
Անուշ` ‹‹Պաղտասար աղբար››
Մայր՝ ‹‹Էսպես մինչև երբ››:















ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
  • Enlarge

    ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԷՍՊԵՍ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ԷՍՊԵՍ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈՒՆԴԻ՞

    Կատակերգություն 2 գործողությամբ
  • Enlarge

    ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ

    Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ